Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

ԱՄՆ կառավարության ուղերձը հստակ էր. սպասումները Թուրքիայի կողմից են. Ռ. Կիրակոսյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց «Ի՞նչ կփոխի Քլինթոնի այցը հայ-թուրքական փոխհարաբերություններում» թեմայի շուրջ:

Նրա դիտարկումներով՝ Քլինթոնի տարածաշրջանային այցը Հայաստան խանգարվեց ադրբեջանական հարձակումների պատճառով: Հատկանշական է նաև Քլինթոնի այցը Թուրքիա: Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում տեսնում ենք նոր հարթակ և նոր մակարդակ. դրանք խիստ լարված են:

«Մենք տեսնում ենք երկու բարելավումներ՝ կապված Սիրիայի և Իրանի հետ: Թուրքիան ակտիվորեն սպառազինում է Սիրիայի ապստամբներին, ապահովում ռազմամթերքով, իսկ Ռուսաստանը զինամթերքով է ապահովում Ասադի կառավարությանը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը կարող են բախվել: Ռուս-թուրքական հարաբերությունները դեռևս լարված են և օրհասական, որն ուղղակիորեն ազդում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Տեսնում ենք, որ Իսրայելի կառավարությունը Ցեղասպանության վերաբերյալ պատրաստվում է ընդունել բանաձև, որը Թուրքիայից վրեժ լուծելու գործիք կլինի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին»,- վերլուծեց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարության և Քլինթոնի տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նույնն է. ԱՄՆ կառավարության և Քլինթոնի ուղերձը հստակ էր՝ սպասումները Թուրքիայի կողմից են:

Շարունակելով վերլուծել՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ Քլինթոնը անցյալ հինգշաբթի այցելելով Թուրքիա՝ մասնակցեց Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումին, որը Թուրքիան օգտագործեց՝ բարելավելու համար իր դիրքը տարածաշրջանում: Սակայն Թուրքիայում տեղի էր ունենում ավելի կարևոր իրադարձություն՝ թուրքական կառավարության կողմից նոր թուրքական սփյուռքի կազմավորումը:

Ըստ նրա՝ կառավարությունը փորձում է միավորել 6,5 մլն թուրքական սփյուռքը: «Այս փորձն ուղղված է հայկական սփյուռքի դեմ: Դա նշանակում է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է ուշադիր լինի:

Թուրքիայում միջոցառմանը, որը համընկավ Քլինթոնի այցի հետ, մասնակցում էին շուրջ 500 խմբեր՝ սփյուռքից ժամանած: Նաև կարևոր է, որ հինգ նախարարներ և երկու փոխնախարարներ էին ներգրավված միջոցառման մեջ»,- մեկնաբանեց բանախոսը՝ հավելելով, որ սփյուռքի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական սփյուռքի դեմ ուղղված գործողություններին, ուշադիր պետք է լինի նաև Ազգային անվտանգության խորհուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում