Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, Աստրախանի եռակողմ հանդիպման հիմնական նպատակը դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովից առաջ ինչ-որ բան պայմանավորվելն է. «Չի կարելի բացառել նաեւ, որ ղարաբաղյան հիմնախնդրից բացի` այլ հարցեր էլ քննարկվեն, հնարավոր է նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ խոսակցություններ լինեն»:
Սարգսյանի խոսքերով, սա ավելի շատ Ռուսաստանի նախաձեռնությունն է եւ հստակ ու նախօրոք պատրաստված հանդիպման տպավորություն չի թողնում. «Դե, Ռուսաստանում Հեյդար Ալիեւի արձանն են բացում, բնականաբար` Իլհամ Ալիեւը պիտի գնար, կողքից էլ Սերժ Սարգսյանին ասել են` արի խոսենք»: