Այսօր Ռուսաստանից Աբխազիա ուղևորվող մեքենաներից մեկի բեռնախցիկում ռուս սահմանապահները հայտնաբերել են թաքնված մի տղամարդու, տեղեկացնում է Новости-Грузия-ն: Նա ձերբակալվել է, քանի որ մոտը չի ունեցել անձնագիր:
Ձերբակալվածը հայտնել է, որ չունենալով աբխազական անձնագիր, ցանկացել է վերադառնալ տուն, վարորդին համոզելով իրեն տեղափոխել բեռնախցում:
Վերջերս ռուս սահմանապահները հայտարարել էին, որ փետրվարի 1-ից արգելվելու է Խորհրդային Միության անձնագրեր ունեցող անձանց հատել սահմանը: