Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքապետարանում անգլերեն են ցանկանում սովորել

Ինչպես գիտենք, Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային փոփոխություններից զատ, որոշել է քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպել, ինչը շատերի բնորոշմամբ` ռուսաֆիկացման տիպիկ ծրագիր է:

Քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք` սկսվե՞լ են, արդյոք, դասընթացները և քանի՞ հոգի են ընդգրկված պարապմունքներում: Նրա խոսքերով, դասընթացներին քաղաքապետարանի աշխատակիցներից շատերն են ցանկություն հայտնել մասնակցել:

Շուշան Սարդարյանը նախ փաստեց, որ շրջանառվող այն լուրերը, որ իբր միայն ռուսաց լեզվի դասընթացներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը, որ բացի ռուսերենից, նաև անգլերեն և ֆրանսերեն են լինելու. ավելին`անգլերեն լեզվի պարապմունքներին մասնակցել ցանկացողների թիվն ավելի շատ է: Շուշան Սարդարյանը նշեց, որ առհասարակ պարապմունքներն իրականացվում են կամավորության սկզբունքով, նպատակն է` կատարելագործել աշխատակիցների` օտար լեզուների իմացությունը:

Ընդ որում` այս ամենը, պարզվում է, քաղաքապետարանի աշխատակիցների առաջարկությամբ է իրականացվել. «Նորից եմ կրկնում` քաղաքապետարանի դասընթացների կազմակերպման նախաձեռնությունը եղել է քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցների առաջարկությամբ»,- ասաց Շուշան Սարդարյանը` ավելացնելով, որ անգլերեն լեզվի խմբում ընդգրկված են 34, ռուսաց լեզվի խմբում` 20, ֆրանսերենի` 16 հոգի:

Հարցին`ստացվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները հանկարծ զգացին, որ լեզուներ իմանալու խնդիր գոյություն ունի և հայտնեցին քաղաքապետին, պատասխանեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները փորձի փոխանակման կամ աշխատանքային այլ միջավայրերում ազատ հաղորդակցվելու, սերտ շփումների մեջ են գործընկեր քաղաքների հետ կամ համագործակցում են միջազգային տարբեր կառույցների հետ, իսկ այս դեպքում քաղաքապետարանի աշխատակիցների լեզուների իմացության բարձր մակարդակը կարող է միայն նպաստել այդ շփումներին, և որ սա անժխտելի փաստ է:

«Ավելացնեմ, որ եթե անհրաժեշտություն լինի, քաղաքապետարանը դասընթացներ և դասախոսությունների շարք կկազմակերպի նաև այլ ուղղություներով»,- նկատեց Շուշան Սարդարյանը:

Անդրադառնալով դասընթացներին` մամլո խոսնակը նշեց, որ ֆրանսերենի և ռուսերենի դասընթացները կազմակեպվել են գրանտային կազմակերպությունների հաշվին, իսկ անգլերենը`քաղաքապետարանի:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի աշխատակիցների ընդանուր թիվը մոտ 350-ի է հասնում, բայց քանի որ խմբերը դրամաշնորհային ծրագրի հաշվին են պարապելու, առայժմ կարողացել են այսքանն ընդգրկվել, թեև, ինչպես նշում է Շուշան Սարդարյանը, շատերն են դիմել, հատկապես անգլերենի պարագայում դիմողները շատ են եղել, և հիմա տարբերակ է մշակվում մի քիչ ավելի ուժեղների խումբ ստեղծելու համար:

Ի դեպ, ռուսաց լեզվի դասախոսներ է տրամադրել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, իսկ ֆրանսերեն լեզվի`«Ալյանս Ֆրանսեզ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում