Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերելքի մասին խոսելն ավելորդ է. Ե. Բոզոյան

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերելքի մասին խոսելն ավելորդ է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եզրակացությանը, թե Հայաստան ԱՄՆ գործընկերությունը խարսխված է արժեքների վրա:

Քաղաքագետն այս ձևակերպումը «ստանդարտ» անվանեց, որը ոչինչ չասող է: Ըստ նրա՝ այստեղ Ջոն Հեֆերնը նկատի է ունեցել միայն այն, որ պարզապես ԱՄՆ բավարարված է ՀՀ–ի հետ հարաբերություններով: «Իսկ, ըստ էության, ԱՄՆ–ն ունի չափանիշ, որը Վրաստանն է, վերջինիս հետ ԱՄՆ–ն ունի հատուկ հարաբերություններ: ԱՄՆ-ը նաև հայտարարել է, որ ունի ռազմավարական շահեր այս տարածաշրջանում, և հատկապես Ադրբեջանը շատ կարևոր երկիր է իր համար: Բոլորս նաև հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԱՄՆ-ը չի կարող խորը հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին, որ Վրաստանի հետ են դրանք»,- մեկնաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը բավարարված է այն քաղաքականությամբ, որն ունի Հայաստանը՝ կոմպլեմենտար քաղաքականությամբ՝ բարիդրացիական հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպական երկրների հետ, ուստի, նրա համոզմամբ, այն ստանդարտ ձևակերպումները, որոնք կան վերջին քսան տարիների ընթացքում, չեն փոխվել, միգուցե կարող են շեշտադրումները փոխված լինել:

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ տարիների ընթացքում շեշտադրումների փոփոխության մասին կարելի է խոսել, այլ ոչ թե քաղաքականության, որովհետև ԱՄՆ-ը Հայաստանի անկախացումից հետո գրեթե նույն քաղաքականությունն է վարել, և սկզբնական փուլում քանի դեռ հայկական սփյուռքի գործոնը բավական մեծ էր, Հայաստանի կողմից արգելափակվել էր նաև զենքի վաճառքն Ադրբեջանին: «Սակայն այսօր մենք այդ խնդիրն ունենք, այս իմաստով մինուս ենք ունեցել, որն անխուսափելի էր: Այստեղ նաև սխալ է ասել, որ Հայաստան–ԱՄՆ հարաբերություններն այնպիսին են, որ կարող են Ռուսաստանին խանդի առիթ տալ, ես ավելին կարող եմ ասել, որ հարաբերություններն ավելի պասիվ են, քան նախկինում»,- պարզաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում