Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Քոչարյանը թույլ չի տալիս Սերժ Սարգսյանին

Խորհրդարանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանը հայտնվել է իսկապես բարդ իրավիճակում, և ամենից զարմանալին այն է, որ նրան այդ բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել ոչ թե ընդդիմությունը, այլ նրա մերձավորագույն զինակիցը համարվող Ռոբերտ Քոչարյանը: Արդեն անցել է մոտ երեք տարի, ինչ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը թողել է, ավելի ճիշտ՝ նախագահի պաշտոնը թողել է Սերժ Սարգսյանին, և այդ երեք տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ հստակ և կոնկրետ չի հայտարարել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ընթացքում քաղաքական վերադարձի մտադրությունից և միարժեք աջակցում է նրան՝ անկախ նրա վարած քաղաքականության հետ ունեցած առանձին անհամաձայնություններից:

Ռոբերտ Քոչարյանը անցած մոտ երեք տարիների ընթացքում այդպիսի որևէ հայտարարություն չի արել: Ավելին՝ արել է հակառակը և պարբերաբար, տարբեր հարցերում`թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքին տնտեսական և քաղաքական, նա արել է Սերժ Սարգսյանի հետ արմատական անհամաձայնություն ունենալու մասին լուրջ ակնարկներ պարունակող հայտարարություններ:

Մասնավորապես, արժե հիշատակել ֆուտբոլային դիվանագիտության մասին նրա տեսակետը, երբ հայտարարեց, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա Գյուլը Հայաստան չէր գա: Հիշատակման է արժանի նաև ներքին քաղաքականության մասին նրա տեսակետը այն կապակցությամբ, որ եթե ինքը նախագահ լիներ, Լևոն Տեր-Պետրոսյանին կենթարկեր դատական պատասխանատվության: Հիշարժան է տնտեսական քաղաքականության մասին նրա վերջին կարծիքը, որում նա դժգոհություն էր հայտնում ներկայիս տնտեսական վիճակից և համեմատում էր իր կառավարման տարիների ու ներկայիս ցուցանիշներն ու դինամիկան:

Այսինքն՝ կենսագործունեության բոլոր հնարավոր ոլորտներում Ռոբերտ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ իր անհամաձայնության մասին, սակայն որևէ անգամ չի հայտարարել կամ ակնարկել, որ հրաժարվում է քաղաքականություն վերադարձից, քանի դեռ նախագահը Սերժ Սարգսյանն է:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը աներկբա պահում է Հայաստանի իշխանության երկգլխանիության մասին մտայնությունը, թեկուզ՝ գոնե պատրանքը: Այլ հարց է, դա իսկապես պատրանք է, թե նա իսկապես ունի լուրջ ազդեցություն Հայաստանի իշխանական համակարգում և ունի այդ ազդեցությունն իքս պահին իր վերադարձին ծառայեցնելու մտադրություն: Այլ հարց է նաև, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կփորձի վերադառնալ, ինչո՞ւ չի փորձում հեռանալ ու վայելել իր ունեցվածքը, ի՞նչն է նրա մտահոգությունը, մտավախությունը:

Այդ մասին առիթ ունեցել եմ կարծիքս գրելու, թերևս՝ առիթ կլինի նաև ապագայում: Ընդամենը ասեմ, որ երբ աշխարհում ամենապահպանողական հասարակություններում անգամ տեղի են ունենում հեղափոխական պրոցեսներ, որևէ նախկին կամ ներկա պաշտոնյա, որը եղել է տարիներ շարունակ հակասահմանադրական ճանապարհով վերարտադրված ամբողջատիրական համակարգի գլուխ, չի կարող իրեն զգալ հանգիստ և անվտանգ: Բայց այդ ամենի մասին՝ մեկ այլ առիթով: Իսկ այժմ փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա կողմնակից համարվող ուժերը (կարևոր չէ, թե այդ ուժերն իրականում այժմ ինչ աստիճանի կապի մեջ են Քոչարյանի հետ), կամա թե ակամա գեներացնում են իշխանության երկվության տեսակետը՝ երկմտանքի մեջ դնելով ամբողջ համակարգը: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանին և նրան դրել է փշերի վրա:

Սերժ Սարգսյանն էլ, շատ ջանք գործադրելով, տեղ-տեղ՝ նաև հաջողությամբ, այդուհանդերձ, առ այսօր չի կարողանում լուծել խնդրի ռազմավարական կողմը և մեկընդմիշտ զրկել Քոչարյանին շահարկումների հնարավորությունից: Դրա համար պահանջվում է, որ եթե Քոչարյանն ինքը չի անում Սերժ Սարգսյանի նախագահության պարագայում չվերադառնալու մասին հայտարարություն, ապա գոնե Սերժ Սարգսյանն ինքը պետք է հստակ հայտարարությամբ համակարգին և հասարակությանը ցույց տա, որ Քոչարյանն այլևս գործոն չէ, որ Քոչարյանը վերադարձի շանս չունի:

Բայց Սերժ Սարգսյանն էլ ուղղակիորեն, անձնապես, չի անում այդ բանը: Լավագույն դեպքում նա փորձում է այդօրինակ մթնոլորտ ստեղծել տարբեր կալիբրի հանրապետականների հայտարարություններով, որոնք, իհարկե, չեն կարող լուրջ ընկալվել այն պարզ պատճառով, որ այժմ ՀՀԿ-ում երևի թե չի մնացել Սերժ Սարգսյանից բացի որևէ այլ կարգի գործիչ, որի հայտարարությունները հանրության շրջանում լուրջ կընկալվեն:

Խոսքը ընկալման, ոչ թե այդ խոսքերի հանդեպ հավատի մասին է, որովհետև այդ առումով ՀՀԿ-ում այսօր ընդհանրապես որևէ գործիչ չկա, որի հայտարարությանը հասարակությունը կարող է հավատալ: Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չի գնում այդպիսի հայտարարության: Թերևս այն պատճառով, որ նա ինքն էլ գիտի, որ առայժմ չունի այդպիսի հայտարարություններ թույլ տալու համար բավարար իշխանություն: Հետևաբար, դրանով կարող է ոչ թե Քոչարյանի «կրակը» մարել, այլ էլ ավելի բորբոքել ներիշխանական հակասությունների օջախը:

Իսկ դա Սերժ Սարգսյանին այժմ պետք չէ: Բայց նրան պետք չէ նաև իշխանական համակարգում երկմտանքի այն մթնոլորտը, որ երեք տարի շարունակ հետևողականորեն ցանում է Քոչարյանը: Ահա այդպես, Սերժ Սարգսյանի մերձավորագույն զինակիցը նրան դրել է բավականին բարդ կացության առաջ, թույլ չտալով իշխանության դե յուրե հսկիչ փաթեթը վերածել դե ֆակտո փաթեթի:

Մինչդեռ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է լուծել այդ հարցը, ընդ որում՝ բավականին արագ, այլապես նա կարող է կորցնել նույնիսկ այն միակ աջակցությունը, որ ունի իր նախագահության ընթացքում` աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը: Թե ինչով է այդ աջակցությունը պայմանավորված՝ նույնպես այլ թեմա է, որի առիթով նույնպես խոսել եմ և՝ թերևս՝ առիթ կունենամ խոսելու:

Բայց ակնհայտ է, որ այդ աջակցությունը չի կարող լինել անսպառ, քանի որ, եթե Սերժ Սարգսյանը չլուծի իշխանության միատարրացման հարցը, բնականաբար, չի կարող լուծել բոլոր մյուս հարցերը, որի համար վայելում է այդ կենտրոնների աջակցությունը: Այստեղ միայն պետք է մի դիտարկում անել, որ ամենևին կարիք չկա առաջնորդվել մեզանում տարածված կարծրատիպով, թե այդ աջակցությունն ապահովող միակ հարցը Ղարաբաղի հարցն է, և Սերժ Սարգսյանին հենց դրա համար են պահում, որ կարգավորի այն այդ կենտրոնների ուզած ձևով:

Գուցե այդ հարցը կա, բայց դա ընդամենը հարցերից մեկն է և, թերևս, ոչ ամենագլխավորը, որ կան թե՛ տարածաշրջանի, թե՛, մասնավորապես, Հայաստանի հետ կապված միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում