Երեկ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգիչ Հայկոն նշեց, որ ինքն անպայման դիտելու է «Եվրո-2012»-ի խաղերը. «Իսպանիայի և Իտալիայի հավաքականներին եմ երկրպագում: Այսօր էլ իրենք խաղալու են, նայելու եմ անպայման»:
Նա նաև նշեց, որ դիտել է առաջնության մեկնարկը և շատ ուրախ է Ռուսաստանի հաղթանակի համար. «Շատ ուրախացա, որ Ռուսաստանը հաղթեց, չքնաղ հաղթանակ տարավ: Ինչ-որ չափով Ռուսաստանն էլ շատ հոգեհարազատ է: Քանի որ Հայաստանը չի մասնակցում, Ռուսաստանին էլ ենք երկրպագում»: