Հորդանանի մայրաքաղաք Ամանում այսօր տեղի է ունեցել բողոքի երթ, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Երթին հիմնականում մասնակցել են Իսլամական գործողության ճակատի և ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները: Նրանք հավաքվել են կառավարության շենքի մոտ` Ամանի կենտրոնում, որտեղ պահանջել են նորանշանակ Մաարուֆ Ալ-Բախիտի հրաժարականը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հորդանանի թագավորն ընդունել էր նախորդ կառավարության հրաժարականը և կառավարության կազմավորումը հանձնարարել ժամանակին վարչապետ աշխատած Մաարուֆ Ալ-Բախիտին: սրանով Հորդանանի թագավորը արձագանքել էր արդեն մի քանի շաբաթ երկրում տեղի ունեցող հանրահավաքներին, որոնք պահանջում էին մի քանի առանցքային հարցերի լուծում, այդ թվում` գործազրկության, գների աճի և այլն:
Ցուցարարներն այսօր բողոքի ակցիա են արել նաև Եգիպտոսի դեսպանատան դիմաց` որպես համերաշխության նշան Թահրիր հրապարակում Մուբարաքի հրաժարականը պահանջող ժողովրդի:
Երթն ու ակցիաներն անցել են առանց լուրջ միջադեպերի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: