Ինչպես փոխանցում է Al-Jazeera հեռուստաընկերությունը, Կահիրեում ավերվել է այդ հեռուստաընկերության գրասենյակը: Նախ մի խումբ մարդիկ գրոհ են իրականացնել գրասենյակի վրա, ապա երբ նրանց հաջողվել է գրասենյակ ներխուժել, ջարդել են ընկերության ողջ գույքը:
Վերջին մի քանի օրերին լրագրողների վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում, որի մասին «Առաջին լրատվականը» տեղյակ է պահել:
Al-Jazeera հեռուստաընկերությունն այն քչերից է, ում հաջողվել է այս օրերին Եգիպտոսից կայուն լրատվություն ապահովել: Նրա մի քանի լրագրողներ ձերբակալվել էին, սակայն նրանց ազատ արձակելուց հետո վերցրած տեխնիկան չէին վերադարձրել: