Երեկ մեկնարկեց «Եվրո 2012» ֆուտբոլի առաջնությունը: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել՝ ինչքանով են մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները հետևում խաղերին:
Ռոք երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը նշեց, որ շատ է սիրում ֆուտբոլ և ժամանակ ունենալու դեպքում անպայման կհետևի խաղերին. «Ես մեծ ֆուտբոլասեր եմ: Տեղյակ եմ, որ արդեն սկսվել է «Եվրո 2012»-ը և մեծ հաճույքով կհետևեի ֆուտբոլային հանդիպումներին, բայց զուտ ժամանակ չունենալու պատճառով չեմ հետևում»:
Իսկ թե որ թիմին է երկրպագում՝ երգահանը նշեց, որ միշտ դուր է եկել Անգլիայի հավաքականի խաղը. «Ճիշտ է, Անգլիայի հավաքականը մի քիչ կոպիտ ֆուտբոլ է խաղում, բայց ես միշտ իրենց եմ երկրպագել: Անգլիայից հետո Իտալիայի հավաքականին եմ նախընտրում»: