Եգիպտական ճգնաժամի պատճառով արաբական բորսաները արդեն կորցրել են մոտ 49 մլրդ դոլար: Այս մասին գրել է այսօր Լոնդոնում լույս տեսած «Աշ-Շարկ ալ Աուսատ» պարբերականը: Թերթը հրապարակում է «Քուվեյթի ներդրումային ծրագրեր» ընկերության հաշվետվությունները, որոնք գնահատում են արաբական երկրների բորսաներում շրջանառվող բաժնետոմսերը:
Ըստ այդմ` այս տարվա հունվարի վերջին արաբական 13 երկրների բորսաների արժեթղթերը գնահատվել են 942 մլրդ դոլար: Մինչ Եգիպտոսի հայտնի իրադարձությունները դրանք գնահատվել էին 991 մլրդ դոլար:
Ամենամեծ կորուստը (32 մլրդ դոլար) կրել են Պարսից ծոցի երկրները: Հաշվետվության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ երկիրը որքան է կորցրել, սակայն ասվում է, որ առյուծի բաժինը պատկանում է Սաուդյան Արաբիային: Այս երկրի կորուստը կազմել է 21 մլրդ դոլար: