Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Սփյուռքի հոգը չէ` քանի պալատ է Հայաստանի խորհրդարանը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հնչակյան կուսակցության վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ջերեջյանը:


– ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանի խորհրդարանը դառնա երկպալատ, և վերին պալատի պատգամավորներ կարող են լինել սփյուռքի ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանի աշխատակազմից ևս չհերքեցին այդ մտադրությունը: Պարոն Ջերեջյան, ինչպե՞ս եք գնահատում այս գաղափարը:


– Երկաստիճան խորհրդարան ունենալ հնարավոր է, եթե դա Հայաստանի ժողովրդի պահանջն է: Սա Հայաստանի Սահմանադրությանը վերագրվող հարց է, ժողովրդի և քաղաքական բոլոր ուժերի խնդիրը, սա ուղղակի ներքին քաղաքական հարց է, բայց երբ դա քննարկվում է հայրենիք-սփյուռք ծիրի մեջ, արդեն դառնում է ուրիշ նշանակության հարց, ոչ թե Հայաստանի ներքին օրենսդրական դաշտը կարգավորող հարց: Հայրենիք-սփյուռք հարաբերությունները մի քանի փուլեր անցան, և սա այդ փուլերից մեկն է: Իհարկե, ասում են, թե այս գաղափարը դեռևս կատարյալ չէ, մշակված չէ և դրա գործնական կիրառումը մշակված չէ ու դառնալու է հայրենիք-սփյուռք հերթական վեճի, քաշքշուկի նյութը:


– Իսկ Հայաստանի նման երկրին պե՞տք է երկպալատ խորհրդարան ունենալ:


– Դա պիտի որոշեն Հայաստանի ժողովուրդն ու այստեղ գործող քաղաքական ուժերը, իսկ սփյուռք-հայրենիք հարաբերությունների մեջ, ես չեմ կարծում, որ սա պիտի լինի կենսական այն խնդիրը, որի շուրջ մենք պետք է վիճենք իրար հետ: Մինչև հիմա եղած տարբեր հարցեր են դրվել սփյուռքի և հայրենիքի միջև: Օրինակ` երբ մենք վիճում էինք մեսրոպյան և բոլշևիկյան ուղղագրության մասին, նույն հարցի տարբեր տեսակետները կային թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, իսկ վերջին հարցը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին էր, և այդ ժամանակ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում եղան մարդիկ, ովքեր տարբեր և հակասական կարծիքներ էին արտահայտում: Երկպալատ խորհրդարանի ստեղծումը ևս պետք է դառնա մի կռվախնձոր սփյուռքի և Հայաստանի միջև: Վերին պալատը` ծերակույտը, պիտի լինի այնպիսի մի մարմին, որտեղ քննարկվելու են ավելի սկզբունքային, ռազմավարական հարցեր և հենց այստեղ սփյուռքահայությունը իր ներկայացուցիչները պիտի ունենա: Ինչպե՞ս պիտի ունենա, երբ Սահմանադրությունը արգելում է սփյուռքահային ընտրելու և ընտրվելու իրավունքը: Նույնիսկ եթե սփյուռքահայը Հայաստանի քաղաքացիություն ունենա, ապա չի կարող ընտրել և ընտրվել, տասը տարի չի բնակվել այստեղ: Սա սահմանադրական մեծ խախտում է, և եթե օրենսդրական ձևով մտածեն, պետք է Սահմանադրությունը բարեփոխեն, սփյուռքահայերին հենց Սահմանադրությամբ ընտրվելու և ընտրելու իրավունք պետք է տրվի: Սակայն եթե այդ ամենն էլ կատարվեց, ո՞վ պիտի ընտրի սփյուռքահային, որովհետև սփյուռքահայ հասկացությունը աշխարհացրիվ հասկացություն է: Սփյուռքը երկիր չէ, պետություն չէ, ինչպե՞ս պիտի ընտրի սփյուռքահայը: Ասենք` տրվեց ընտրելու իրավունքը, ինչպես կարո՞ղ ես հաստատել` նա հայ է, թե ոչ, որովհետև անձնագրի մեջ գրված չէ և նրա ազգանվան «յան» վերջավորությունն էլ կարող ապացուցել նրա հայ լինելը, քանզի այսօր շատ են հայերը, որոնց ազգանունը «յան»-ով չի վերջանում: Իսկ եթե պիտի նշանակվեն, ապա պետք է լինեն սփյուռքում իրենց ինքնահաստատումն ապրած, համասփյուռքյան կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները, որոնք երկար տարիների համասփյուռքյան գործունեություն են ծավալել: Թող լինի նշանակովի մի մարմին, որը սփյուռքի կառույցների ներկայացուցիչներից կազմված կլինի:


– Այսինքն` առանձի՞ն` արտախորհրդարանակա՞ն մարմին:


– Այո, ոչ խորհրդարանի ներսում: Տեսեք, կայացել են սփյուռք-հայրենիք երեք խորհրդաժողով, ես երեքին էլ ներկա եմ եղել, և դրանցից յուրաքանչյուրին ավելի քան 300-400 մասնակից կար: Այդ ժողովներն ավելի շատ նմանվում էին հայրենասիրական ճառերի, քան թե իրական գործնական հարցերի քննարկման: Այդ 400 հոգու փոխարեն թող լինի ներկայացուցչական մի մարմին` 15-20 հոգուց բաղկացած, և այս մարմինն արդեն ակտիվ շփումներ և հանդիպումներ կարող է ունենալ Հայաստանի, Ղարաբաղի տարբեր կառույցների և մարմինների հետ: Սա խորհրդակցական մարմին կլինի, որտեղ ամեն մեկն իր կարծիքը կարտահայտի և կլսի մյուսին: Սա ավելի ճիշտ ձև է, քան երկպալատ խորհրդարանի ստեղծումը: Այդ խորհրդարանը պետք է օրենքներ քվեարկի, այդ օրենքներն ո՞վ պիտի իրականացնի:


– Այդուամենայնիվ, եթե այս իշխանությունները փոփոխման ենթարկեն Սահմանադրությունը և Ձեր բարձրացրած մի շարք հարցերը ստանան իրենց օրենսդրական կարգավորումը, ինչքանո՞վ է ընդունելի այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիների համար օրենքներ ընդունեն մարդիկ, ովքեր այլ երկրի քաղաքացիներ են, ապրում են այլ երկրում:


– Ես դեմ եմ դրան, Հայաստանում գործող օրենքները պետք է քվեարկվեն և ընդունվեն Հայաստանի խորհրդարանում, որի անդամները պետք է ընտրված լինեն Հայաստանի բնակչության կողմից: Ինչքան էլ որ հայրենասեր լինեն, ազգային պատկանելությունը թույլ չի տալիս Հայաստանում գործող օրենքները փոփոխելու իրավունք ունենալ: Ես այդ գաղափարին դեմ եմ, ամեն մի երկրի օրենքը պետք է որոշի այդ երկրում ապրող ժողովուրդը:


– Երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը ինչ-որ առումով ասոցացվում է երկքաղաքացիության օրենքի հետ: Երբ այս օրենքն ընդունվում էր, կային շատ կարծիքներ, թե սա արվում է սփյուռքահայերին սիրաշահելու և ավելի շատ գումարներ Հայաստան բերելու համար: Պարոն Ջերեջյան, չե՞ք կարծում, որ այս անգամ էլ է նույն իրավիճակը:


– Ես երկքաղաքացիության օրենքին դեմ էի և մինչև այսօր այդ մասին հրապարակային արտահայտվում եմ: Ես համաձայն եմ, որ Հայաստանի իշխանությունները կարող են իրենց քաղաքացուն թույլ տալ լինել նաև մեկ այլ երկրի քաղաքացի, սակայն ազգությամբ հայ մեկ այլ երկրի քաղաքացին, որը Հայաստանի երեսն անգամ չի տեսել, Հայաստանի տեղը չգիտի, անընդունելի է, որ դառնա Հայաստանի քաղաքացի:


Իհարկե սիրաշահել հնարավոր է, և այդ սիրաշահելու տակ կարող են քաղաքական նպատակներ թաքնված լինել: Այս ձևերով սփյուռքին սիրաշահել չի լինի, որովհետև սփյուռքահայը արդեն կապ ունի Հայաստանի հետ, հաճախ է գալիս և շփվում ժողովրդի հետ, նրանց 95 տոկոսը Հայաստանի երկպալատ խորհրդարանով ո՛չ մտահոգված է, ո՛չ էլ այդ դարդն ունի, սփյուռքի հոգը չէ` քանի պալատ է Հայաստանի խորհրդարանը:


– Պարոն Ջերեջյան, Դուք կապ տեսնո՞ւմ եք երկաստիճան խորհրդարան ստեղծելու գաղափարի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջև:


– Ես չեմ կարծում, որ մինչև ընտրությունները ժամանակը կբավականացնի, որպեսզի Սահմանադրությունը փոփոխվի և խորհրդարանը դառնա երկպալատ: Այդուամենայնիվ, եթե նույնիսկ Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվեն, հնարավոր է ինչ-որ քաղաքական ուժեր ունենան սփյուռքում պոտենցիալ, կուսակցական ներուժ և ցանկանան դա օգտագործել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ: Բայց նույնիսկ այդ ուժերի շարքային ներկայացուցիչները չեն էլ մտածել Հայաստանի խորհրդարանի պալատների քանակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում