Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատերազմ չի լինի. Հայկ Բաբուխանյան

«ՍԻՄ-ը վրդովված է ԱՄՆ-ի պահվածքից։ ԱՄՆ-ը պետքարտուղարը դրամաշնորհներ է անում այն մարդկանց, որոնք հայ հասարակության մեջ չեն ընկալվում և իրենց պահվածքով հասարակության հանդեպ վիրավորական դրսևորումներ են ունենում։ Քաջալերվում են այդ մարդկանց գործողությունները՝ փորձելով դա ներկայացնել որպես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Նա կոչ արեց ԱՄՆ-ին և Բրիտանիային չխառնվել Հայաստանի ներքին գործերին և չխախտել հասարակության ազատ ապրելու իրավունքը. «Ինչ վերաբերում է փոքրամասնությունների իրավունքներն՝ սեռային, ազգային, կրոնական, ապա ոչ ոք չի պատրաստվում Հայաստանում ոտնահարել նրանց իրավունքները։ Պարզապես նրանք են դրսևորում ագրեսիվ պահվածք, իսկ ագրեսիվ փոքրամասնությունների գործողությունները պետք է կասեցվեն։ ԱՄՆ-ից խնդրում ենք և պահանջում, որ իրենց անբարոյականությունը, որը քայաքայում է իրենց ներսից, չբերեն և փորձեն ոչնչացնել մեր ազգային ինքնությունը»։

Ըստ Բաբուխանյանի՝ քանի դեռ ԱՄՆ-ն և Արևմուտքը քաջալերում են Թուրքիային՝ չճանաչելով Ցեղասպանությունը, քաջալերում են Ադրբեջանին՝ չճնաչելով ԼՂ անկախությունը, Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը 88-90 թթ., Ադրբեջանը և Թուքիան շարունակելու են ագրեսիվ գործողությունները. «Դա կլինի շրջափակումը, որը նույնպես հավասարեցված է պատերազմական գործողությունների։ Նրանք կշարունակեն դիվերսիոն խմբերի պատերազմը, ինֆորմացիոն պատերազմը, ռասիստական պատերազմը և այլն»։

Պատգամավորի խոսքերով՝ պատերազմ չի լինի, քանի որ Ադրբեջանը լավ գիտակցում է, որ Հայաստանը ունի հնարավորություն դիմակայելու այդ դիվերսիոն հարձակումներին, և Ադրբեջանը տալու է տասնապատիկ ավելի զոհեր. «Հայաստանը իրավունք և հնարավորություն ունի ճեղքելու շրջափակումը Նախիջևանի ուղղությամբ։ Նա հասկանում է, որ պատերազմի միջոցով ոչնչի չի հասնի։ Դա պարզապես Թուրքիայի կողմից կազմակերպված պրովոկացիաներ են, որոնց նպատակն է ԱՄՆ-ին ցույց տալ, որ Թուրքիան է փորձում գլխավոր դերակատարում ունենալ Անդրկովկասում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում