Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Կառավարության ներկայացուցիչները թվերի հետ խաղում են

Տնտեսության վիճակի և բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների նախարարի ներկայացումը դրական տպավորություն է թողնում, հատկապես ԵՄ ֆոնի վրա՝ բյուջեն կատարվում է, աշխատավարձերը վճարվում են, սակայն փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարության ներկայացուցիչները թվերի հետ խաղում են: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հարցադրում անելով՝ որքանո՞վ է բավարար 4.1% տնտեսական աճը, Վ. Խաչատրյանը փաստեց, որ այդ աճը հիմնականում գոյացել է հանքարդյունաբերության հաշվին, ընդ որում՝ դա ոչ թե ինտենսիվ աճ է, այլ էքստենսիվ, քանի որ հանքանյութի գնանկման պարագայում ծավալներն են ավելացրել: Էներգետիկայի աճը պայմանավորված է ոչ թե տեղական արդյունաբերության աճով, այլ Իրանի հետ փոխգործակցության արդյունք է:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ նպատակադրվեց բյուջեի մուտքերը 101 մլրդ դրամով ավելացնել, սակայն ՊԵԿ-ին չմատնանշվեց, թե ում հաշվին է դա արվելու, որ ոլորտի ստվերն է վերացվելու, և խնդիրը բարդվում է փոքր ու միջին ձեռնարկությունների վրա: Ըստ նրա՝ ստվերի կրճատում չի նկատվում, չի փոխվել նաև հարկային մարմնի ստորին օղակների աշխատանքի բնույթը:

«Հայաստանի իշխանությունները չեն ուզում ստվերի հետ առնչություն ունենալ: Այսինքն՝ ստվերային տնտեսության կրճատման ինչ-որ ակնկալիք որ կար, տեղի չի ունենում: Սրա մեջ վտանգավոր միտում եմ տեսնում, որ հաջորդ ամիսներին հարկայինն իր հին ոճով է աշխատելու՝ մտնել, տուգանել և մի կերպ գումարները հավաքել, հակառակ դեպքում լուրջ խնդիր կունենանք բյուջետային ծախսերն ապահովելու առումով»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նշեց, որ բյուջեի ապահովման մեջ մեծ տեղ պետք է ունենային միջզգային կառույցներից ստացվող վարկային միջոցները, սակայն ԱՄՀ-ն նախատեսվող 60 մլն դոլարի վարկային տրանշը հետաձգել է՝ առանց որևէ բացատրության, իսկ ոչ պաշտոնական բացատրությունն այն էր, որ դժգոհ են հարկահավաքությունից և մաքսային բարեփոխումների դանդաղ ընթացքից:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ՊԵԿ-ը դուրս կգա՞ տարեսկզբին հրապարակված՝ այս տարվա ընթացքում ստուգման ենթակա 2386 ձեռնարկությունների ցանկի սահմաններից և կամայական ստուգումների կանցնի՞, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ ստուգումները հիմնականում այդպես կատարվում են` որոշ շեղումներով:

Նրա կարծիքով` ՊԵԿ-ն այժմ հայտնվել է 2 քարի արանքում` փոքր ձեռնարկությունների համար ստուգումները սահմանափակված են, և հարկավոր է հատուկ վարչապետի թույլտվությունը, մյուս կողմից էլ արտոնյալ և ստուգումների համար արգելված գոտիներ կան: Դրա պատճառով ՊԵԿ-ը դժկամությամբ է գնում բարեփոխումների՝ մտահոգություն ունենալով՝ արդյոք ամեն մի բարեփոխման արդյունքում չի՞ կորցնում հարկեր հավաքելու գործիքներ:

Մակարյանը նկատեց, որ եթե ՊԵԿ-ը չապահովի հարքահավաքության առաջարդված ծավալը, վերջում ինքն է մեղավոր դուրս գալու: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17.36% է, որը հարևանների համեմատ ամենացածր ցուցանիշն է, մինչդեռ հարկերի ամենաբարձր մակարդակը մեր երկրում է:

Վ. Խաչատրյանի բնութագրմամբ` մեր երկրում ոչ ոք բարեփոխում չի ուզում անել պետական կառույցներում և ոչ ոքի արդարացնել պետք չէ, քանի որ խաղի կանոնները որոշվել են Սերժ Սարգսյանի կողմից, թվերը տրվել են, ասվել է՝ ինչքան հավաքել, ինչքան տալ իրենց ու բյուջեին և ինչքան դնել սեփական գրպանը: KPMG-ի մասնագետների գնահատականն է նաև, որ ՀՀ-ում ստվերը բյուջեից կրկնակի մեծ է: Նա հիշեցրեց, որ հարկային բարեփոխումների արդյունքում բոլոր ապրանքների վրա 10% մաքսային արժեք ավելացվեց, ինչը խիստ վնասեց տեղական արտադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում