Լոնդոնում կայանալիք «Օլիմպիադա-2012»-ի կազմակերպիչները հայտնել են, որ վաճառվել է մրցումների և պաշտոնական արարողությունների ավելի քան 8.25 մլն տոմս:
Շուրջ 7 մլն տոմս վաճառված է հենց Օլիմպիական խաղերի համար, 1 մլն-ից ավելի` Պարալիմպիադայի համար: Ներկայումս վաճառքի ենթակա է շուրջ 3 մլն տոմս:
Հունիսի 8-ին կսկսեն վաճառվել թեթև ատլետիկայի, ֆուտբոլի, լողի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բռնցքամարտի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների 43 հազար տոմս: Այդ մասին տեղեկություններ է տրամադրել «Լոնդոն-2012»-ի պաշտոնական կայքը: