Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Սերժ Սարգսյանն ու Վիետնամի նախագահը ստորագրել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթեր

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան և Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել և հարգանքի տուրք մատուցել:

Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին hամաձայնագրեր և ՀՀ արտաքին գործերի նախարարության ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների ղեկավարները հանդիպում են ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփել բանակցությունների արդյունքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը և Հայաստանն ավանդական սերտ բարեկամական կապեր և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն ունեն, հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, սակայն տնտեսական հարաբերությունների մակարդակը դեռևս չի համապատասխանում հայ-վիետնամական քաղաքական հարաբերությունների մակարդակին և առկա ներուժին:
Հայաստանի և Վիետնամի նախագահները տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կողմից միջկառավարական հանձնաժողովներ ձևավորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի գործնական հարթություն կտեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցությունը:

Հեռանկարային է համարվել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Չիոնգ Տան Շանգը հանդիպման ավարտին ընդգծել են, որ Հայաստանը և Վիետնամն ունեն հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամության հետ միասին լավ հիմք են ընդլայնելու և խորացնելու Հայաստանի և Վիետնամի միջև կապերը: Այդ նպատակով, նախագահները կարևորել են նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:
Վիետնամի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` իր երկրի համար դժվարին ժամանակներում՝ դեռևս խորհրդային տարիներին, Վիետնամին ցուցաբերած օգնության, ինչպես նաև հայաստանյան բուհերում վիետնամցի բազմաթիվ ուսանողների համար պատշաճ կրթության ապահովման համար: Նախագահ Չիոնգ Տան Շանգի հավաստմամբ, այդ բուհերի շրջանավարտներից շատերը վերադառնալով Վիետնամ, մեծ ներդրում են ունեցել երկրի վերականգնման ու զարգացման գործում և այժմ էլ շարունակում են իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար լինել Վիետնամին:

Երկու երկրների նախագահները հայ և վիետնամցի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել են հայաստանյան բուհերի հիշյալ շրջանավարտների դերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել նաև նրանց հետ, ովքեր մայրաքաղաք Հանոյ են ժամանել երկրի տարբեր բնակավայրերից:
Վիետնամցի շրջանավարտները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման հնարավորության համար և նշել, որ Վիետնամում հայաստանյան բուհերի հազարից ավելի շրջանավարտներ կան, ովքեր մինչև այժմ հետաքրքվում են Հայաստանով, հետևում նրա զարգացումներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ջերմ և անմիջական զրույցի ընթացքում հայաստանյան բուհերի վիետնամցի շրջանավարտները պատմել են Երևանի մասին իրենց տպավորությունները, հիշել այնտեղ անցկացրած ուսանողական տարիները և ցանկություն հայտնել կրկին այցելել Հայաստան:

Հանրապետության ղեկավարը նրանց բոլորին սիրով հրավիրել է Երևան, ներկայացրել, թե ինչպիսին է այժմ ժամանակակից Հայաստանը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահը Հանոյում այցելել է նաև Գրականության տաճար: «Կրթության այս հազարամյա տաճարը վկայում է գիտելիքի հանդեպ վիետնամցի ժողովրդի տածած ակնածանքի և սիրո մասին»,-Գրականության տաճարում շրջայցից հետո Պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում