Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ 2014 թվականին. Ռիչարդ Կիրակոսյան

Ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերն ու հարձակումները տագնապալի են, սակայն սա չի նշանակում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է լինելու: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրանք դիտմամբ նախորդեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին:

«Ադրբեջանական դիվերսիաները նպատակ ունեին ցույց տալու Հայաստանի ներսում եղած թուլությունը և ձախողելու Հիլարի Քլինթոնի այցը: Ադրբեջանն ուրախ չէ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարով և հիմա էլ դիվերսիաներ է ձեռնարկում Հայաստանի հետ սահմանին՝ հույս ունենալով նրան որոշակի գործողությունների դրդել»,- ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ավելի է ուժեղանում և իրեն կարող է թույլ տալ նոր զենքեր գնել:

«Նախորդ շաբաթ Իսրայելը հայտարարեց այդ երկրին զինամթերք վաճառելու իրողության մասին: Ադրբեջանական ուժերը նոր ռազմական պլան ունեն և պատրաստվում են պատերազմի՝ 2014 թվականին: Ադրբեջանը կարող է օգտագործել պատերազմի սպառնալիքը՝ ավելի մեծ ձեռքբերումների հասնելու համար, սակայն նա դեռևս պատրաստ չէ պատերազմին: Փաստացի, եթե պատերազմն այսօր սկսվի, այդ երկիրը կպարտվի: Սակայն Ադրբեջանը պատրաստվում է հավանական պատերազմին:

Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները, չնայած կա մի թերություն՝ կապված ազգային անվտանգության հետ: Ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման գործընթացը պետք է ավելի պրոֆեսիոնալ մարդկանց կողմից կազմակերպվի, ոչ թե քաղաքական գործիչների: Յուրաքանչյուր հարձակման համար Ադրբեջանը պետք է վճարի, և միջազգային հանրությունը նրան պետք է ստիպի իր արարքների համար գին վճարել»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե՝ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հակամարտության լուծման նոր մոտեցումներ կառաջարկվեն, փորձագետը նշեց, որ իր կարծիքով՝ ԼՂՀ-ն այդ առաջարկների ձևաչափով կդառնա բանակցությունների լիարժեք կողմ: Լավ կլինի, որ Ադրբեջանի վրա միակողմանի էմբարգո դրվի:

«Մի բան ակնհայտ է՝ Քլինթոնը չէր կարող նոր մոտեցումների մասին հայտարարություն անել՝ առանց համաձայնեցնելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում