Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ադրբեջանը ձեռնոց է նետում ոչ թե ԼՂՀ-ին կամ Հայաստանին, այլ միջազգային հանրությանը. ՀՀԿ պատգամավոր

Թեպետ կառավարությունն այս ընթացքում անթերի չի աշխատել, սակայն կարողացել է նվազագույնի հասցնել տնտեսության կորուստները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Կառավարության գործունեությանը գնահատական տալու համար պետք է հիմք ընդունել մի շարք գործոններ, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: ՀՀԿ-ին տված 44 տոկոս ձայները վկայում են նաև այն մասին, որ մարդիկ վստահել են կառավարությանը, և կառավարության առաջնային խնդիրն այն է՝ կկարողանա՞ հանրության մոտ վստահություն սերմանել, որ ունակ է լավ աշխատելու»,- ասաց նա:

Անդրադառնալով իր՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու փաստին՝ նա նշեց, որ խորհրդարանական աշխատանքը շատ հարազատ է իրեն, և ինքն աշխատելու է հնարավորինս արդյունավետ գործունեություն ծավալել. «Իսկ գնահատականը կտան ընտրողները»:

Նորընտիր պատգամավորը քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության ոչ մի տարբերակ չբացառեց՝ խորհուրդ տալով իրադարձություններից առաջ չընկնել:

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է գոհ լինել կառավարությունից, եթե արտագաղթի տեմպերը շարունակում են մեծանալ, Խոսրով Հարությունյանը նկատեց. «Ինձ համար հասկանալի չեն այն բանաձևումները, թե արտագաղթը ահագնացող չափեր է ընդունում: Ճիշտ է, երկրից նույնիսկ 5000 մարդու հեռանալը լուրջ մարտահրավեր է, որը որակապես նոր քաղաքականության իրականացում է պահանջում, սակայն ներկայում վիճակն այնքան էլ անմխիթար չէ, անշրջելի իրողություն չկա»:

Անդրադառնալով վերջին ժամանակներս ադրբեջանական կողմից դրսևորվող ագրեսիվ վարքին՝ Հարությունյանը նկատեց, որ հայկական կողմի պատասխանը՝ և դիվանագիտական, և ռազմական ոլորտներում, պետք է լինի ադեկվատ:

«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Միաժամանակ, ամենաէական հարցն այն է՝ ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը: Ակնհայտ է, որ նրան չի բավարարում խաղաղ բանակցային գործընթացը, և այդ երկիրը ջանում է փոխել գործընթացը կամ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու գնով հասնել իր նպատակներին: Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը ձեռնոց է նետում ոչ թե ԼՂՀ-ին կամ Հայաստանին, այլ միջազգային հանրությանը: Իսկ նույն այդ միջազգային հանրությունը շարունակում է սիլի-բիլի անել նրա հետ»:

Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունները բոլոր նախորդներից տարբերվեցին աննախադեպ հաջողվածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում