Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

1954թ. այս օրը մահացավ գրող, քննադատ, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը. (պատմություն)

1954թ. այս օրը Փարիզում մահացավ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը:

Ծնվել է է 1872թ. հուլիսի 15-ին Կ.Պոլսում, սովորել Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում` աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների։

Ստեղծագործել է վաղ տարիներից՝ ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցելով «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին, 1895թ. խմբագրել է «Ծաղիկ» կիսամսյա թերթը։ Նույն տարում, խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից, տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է «Անահիտ» (1898–1911, նոր շրջան` 1929–1949) գրական-գեղարվեստական հանդեսը, մասնակցել «Վերածնունդ» (1917–1919), «Ապագա» (1921–1924) թերթերի խմբագրմանը։

Ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով։ Լույս են տեսել Չոպանյանի նաև «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները և այլ երկեր։

Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ` Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902, «Հայրեններու բուրաստանը», 1940), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912) գրքերը։

Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ծավալուն ուսումնասիրություններ։

Չոպանյանը առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել իբրև գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։

Չոպանյանն արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։

Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում պրոպագանդելու և հայ ժողովրդի դատը պաշտպանելու ուղղությամբ։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ։

Թարգմանել է և ֆրանսերենով հրատարակել հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ երկեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում