Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը ներկայացուցչություն է բացելու Ռուսաստանի Դաշնությունում ` Մոսկվայում, իսկ ՌԴ միգրացիոն ծառայությունն էլ, իր հերթին, ներկայացուցչություն է բացելու Երևանում: Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է այդ ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Ներկայացուցչությունների բացումը միգրացիայի ոլորտում գործընկերային համագործակցությունը խորացնելու նպատակ ունի: