ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ հանրապետության տարածքում` հունիսի 8-ին հյուսիսային շրջաններում, 9-ից 12-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ից 10-ը կնվազի 4-ից 6 աստիճանով, 12-ին կբարձրանա 1-ից 3 աստիճանով:
Երևանում հունիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ից 12-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1966 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.20C (1894 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.70C