Երեկ ուշ երեկոյան, Գյումրի քաղաքում ծննդյան տարեդարձի տոնակատարության ժամանակ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել միանգամից հինգ օրենքով գողեր։ Այս պահին մեզ հայտնի է միայն, որ բերման ենթարկվածների մեջ են օրենքով գող, «Զապ» մականունով գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, որը դեկտեմբեր ամսին արդարացվեց Չեխիայի դատարանի կողմից։ Նրան էր մեղսագրվում 2007 թվականի նոյեմբերին Վացլավի հրապարակում սպանված երկու անձանց սպանության պատվերը և Սուրոն, որը համակարգում է Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկների քրեական աշխարհը։