Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունն այսօր բաց շուկայում իրականացրել է պետական պարտատոմսերի վաճառք:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, աճուրդի արդյունքում վաճառվել է 7, 10, 14 և 50 տարի ժամկետով պարտատոմսեր: Հավաքված ամբողջ գումարը կազմում է 7.84 մլրդ եվրո:
Տասնամյա ժամկետով պարտատոմսերի արժեքը նվազել է 2.96%,-ից մինչև 2.46%, 15-ամյա պարտատոմսերինը՝ 3.46%-ից 2.90%, մինչև 2060թ. մարման ժամկետով պարտատոմսերինը՝ 3.27%-ից հասել է 3.34%:
Ներդրողները սկսեցին հետաքրքրվել ֆրանսիական արժեթղթերով այն բանից հետո, երբ գերմանական արժեթղթերի արժեքը հասավ եվրոյի պատմության մեջ նվազագույն աստիճանի: