Երեկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է ֆեյսբուքյան միջոցառում (event), համաձայն որի՝ մի խումբ երիտասարդներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Եգիպտոսի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն այդ երկրի ժողովրդավարական ուժերի: Միջոցառումը նրանք անվանել են «Հեռացման օր»-ը Հայաստանում՝ ի պաշտպանություն Եգիպտոսի ժողովրդի»:
Նրանց հայտարարության մեջ ասվում է. «04.02.11 թ.՝ ժամը 17.00-ին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության մոտ (հասցե՝ Սեպուհի փող., 6ա շենք) տեղի կունենա ակցիա՝ ի զորակցություն Եգիպտոսի ազատատենչ ժողովրդի։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է դեսպանատան ներկայացուցչին հանձնել նամակ՝ ուղղված Կահիրեի Ազատության հրապարակում իրենց իրավունքների ու ազատությունների համար մարտնչող ժողովրդին։ Ակցիայի նպատակն է մեր բողոքի ձայնը բարձրացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ սանձազերծված բռնությունների կապակցությամբ»։