Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչի՞ համար է Երևան քաղաքի գլխավոր դիզայների նոր հաստիքը

Նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերջերս քաղաքապետարանում Երևան քաղաքի գլխավոր դիզայների նոր հաստիք է հաստատել: Այդ պաշտոնում օրերս նշանակվել է ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Վարդան Վարդանյանը` փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի որդին: Փորձեցինք գլխավոր դիզայներից իմանալ իր առաջիկա անելիքները, ինչպես նաև քաղաքի առաջնային խնդիրները։


– Պարոն Վարդանյան, նախկինում քաղաքն ուներ գլխավոր նկարիչ, հիմա Կարեն Կարապետյանը գլխավոր դիզայների հաստիք հիմնեց: Ինչպե՞ս եք գնահատում նախկինում արված աշխատանքները, և որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները: Ինչո՞վ էր պայմանավորված գլխավոր դիզայների հաստիք ստեղծելը:


– Քաղաքապետի` գլխավոր դիզայների հաստիք ստեղծելը պայմանավորված էր նրանով, որ կար քաղաքի ձևավորման հետ կապված աշխատանքների անհրաժեշտություն, և այն առանձին մի մարմին պետք է իրականացներ: Մինչև հիմա` թե՛ գլխավոր նկարիչ, գլխավոր ճարտարապետ, թե՛ քաղաքապետ, առհասարակ այս համակարգի բոլոր մարմինները փորձել են աշխատեն, ստեղծեն, կառուցեն, իսկ թե ինչպես են արել` որևէ մեկն իրավունք չունի դատելու, բայց այս պահին կարելի է փորձել նոր վիճակով նորից զարգացնել, կարգավորել, քանի որ մեզանում հիմա շատ հանգույցներ կան, որոնք իրենց ժամանակն ապրել են, և դրանք պետք է թարմացնել: Նախորդ տարի ծրագիր կար Մաշտոցի պողոտայի շենքերը մաքրելու, լվանալու, ներկելու, թարմացնելու, հիմա լավ թե վատ` դա արվեց, չի կարելի քննադատել, կարևորը այն արվեց:


– Ինչո՞ւ չքննադատել, չէ՞ որ քննադատության արդյունքում շատ հաճախ պարզվում է ճշմարտությունը:


– Ընդունում եմ: Հիմա կարող ենք նստել քննադատել` այս բանը լավ է, թե վատ, միգուցե այն ժամանակ էլ քննարկվել են տարբեր հարցեր, շենքերի նախկին գույներն են ընտրվել և այլն: Աշխատանքներ տարվել են և հիմա պետք է շարունակվեն: Այս հաստիքով, փաստորեն, որոշվել է ոչ միայն շարունակել աշխատանքը, այլ այն ավելի ընդլայնել, ավելի մեծ հնարավորություն տալ մի նոր ինստիտուտի` գլխավոր դիզայների ինստիտուտին, որը նոր-նոր պետք է ստեղծվի:


– Բայց մինչև հիմա ով ինչ փորձել է անել` չի հաջողվել: Փորձը ցույց է տալիս, որ ասելը մի բան է, անելը` մեկ ուրիշ, սայլը տեղից չի շարժվել: Չկա մեկը, որ գոհ լինի քաղաքի արտաքին տեսքից. սա ամենաթողություն չէ՞, որ ով ինչ ուզում` կառուցում է և որտե՞ղ ուզում` կառուցում է: Այս դեպքում ինչպե՞ս եք անելու, երբ օրենքը չի գործում:


– Սա ամենակարևոր հարցերից մեկն է, ես հիմա կոնկրետ ուսումնասիրում եմ օրենքները. շատ ժամանակ ստացվում է, որ հարցին եթե փորձենք լուծում տալ, բնակիչները կարող են չթողնել: Մենք ուզում ենք գտնել այն իդեալական տարբերակը, որը հնարավորություն կտա բնակիչների հետ համագործակցել, աշխատել:


– Բնակիչների հանդեպ օրենքը հնարավոր է՝ գործի, այնինչ այս առումով հնարավոր չէ օլիգարխներին զսպել:


– Չփորձենք օլիգարխին բնակչից տարբերել, բոլորն էլ բնակիչ են, իսկ մեր աշխատանքը կատարվում է բոլորի համար, օլիգարխի երեխան էլ է երեխա: Երկուսն էլ, համոզված եմ, կցանկանան իրենց երեխան իրենց բակում ունենա բակային տարածք:


– Սակայն մեր` ավագանու անդամների հետ տարբեր զրույցներում նրանք որքան էլ նշել են, որ բակային տարածքը պետք է վերականգնել և այլն, բայց կարծես փոփոխություններ չկան: Ինչո՞ւ:


– Ասեմ, որ աշխատանքները իրականացնելու ճանապարհին շատ խոչընդոտներ կան, շատ հաճախ բնակիչները չեն համաձայնվում, որովհետև մտածում են` այդտեղ վատ բան է տեղի ունենում: Բացի այդ, քաղաքի արտաքին տեսքը միայն իմ խնդիրը չէ, այն բոլորիս խնդիրն է: Մենք հիմա փորձում ենք (erevan.am սայթ են ստեղծում) մի բլոկ ունենալ, որտեղ մարդիկ կկարողանան իրենց կարծիքները հայտնել, քննարկել, ընտրել լավագույն տարբերակը, պարզապես միասին պետք է պատասխան տանք:


– Որպես դիզայներ, ճարտարապետ` ի՞նչ եք մտածում քաղաքի կանաչ տարածքների ոչնչացման ուղղությամբ:


– Ես հիշում եմ, որ պատերազմական տարիներին անտառները ոչնչացվում էին, ծառահատումներ էին, մարդիկ գոյատևման խնդիր ունեին այն ժամանակ, և դա բնական էր: Հիմա ամեն գարնանը քաղաքապետարանը ծառատունկ է կազմակերպում, բայց թե ինչքա՞ն ծառեր են հատվում և ինչքա՞նն է հնարավոր պահել, դա արդեն հարցի երկրորդ կողմն է: Կա ոռոգման ցանցի խնդիր, մեզանում հիմա դա զարգանում է, այդ ուղղությամբ տարեցտարի ոռոգման աշխատանքներ են իրականացվում, որը հեշտացնում է մեր գործը: Քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը հիմա Պարսկաստանի հետ ծրագիր է իրականացնում, բույսեր է այնտեղից բերում, ծաղիկներ, թփեր:


– Բայց թուփը ծառ չէ:


– Ընդունում եմ, ծառերի պահպանման հարցում էլ հիմա մենք ծրագիր ենք մշակում, տեսնենք ինչ կստացվի: Այնպիսի մեքենաներ ենք ուզում բերել, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղափոխել ծառը, վնաս չպատճառել, տեղադրել, ծաղիկներ, թփեր և այլն:


– Ձեր առաջնահերթությունների մեջ հիմա ի՞նչն եք մտցնելու, ի՞նչ խնդիրներ կան, որ եկել եք և միանգամից կփորձեք լուծել` Ձեր աշխատանքի մասով իհարկե:


– Կան հարցեր արտաքին գովազդի հետ կապված, ինչպես նաև շենքերի արտաքին տեսքերի, առևտրային շինությունների առաջին հարկերի մասում որոշ չափով անկայուն վիճակ է, այգիների, կանաչ տարածքների, բակային տարածքների ավելացման խնդիրներն են:


– Քանի որ նշեցիք արտաքին գովազդի հետ կապված հարցերը, չեմ կարող չհարցնել` մի քանի տարի առաջ «Ես սիրում եմ քեզ» գովազդային ցուցապաստառները` շոու-բիզնեսի, հայտնի մարդկանց կողմից արտաբերված, հայտնվեցին, բայց մենք տեսանք, որ դրանից սերը չի ավելանում: Ինչո՞ւ չեն հանում, կզբաղվե՞ք դրանով:


– Համաձայն եմ, որ դա իմ կարևոր խնդիրներից մեկն է: Ես հիմա չեմ ուզում որոշ հայտարարություններ անել, բայց ասեմ, որ ըստ իս` այն տեղադրելուց որոշ ժամանակ անց պետք է հանեին:


– Ուզում եմ իմանալ, իսկ Ձեզ` որպես դիզայների, արդյո՞ք դուր են գալիս դրանք:


– Հարցը շատ բարդ է, որովհետև իմ կարծիքը կարող է լինել սուբյեկտիվ: Բայց այստեղ բնավ իմ դուր գալ-չգալու հարցը չէ: Ես գտնում եմ` ինչ-որ ժամանակ դա պետք է լիներ, հիմա պետք է այն փոխել ուրիշ սոցիալական գովազդով:


– Ի՞նչ սոցիալական գովազդ Դուք կդնեք կամ կառաջարկեք:


– Նայած ինչ ենք ուզում քարոզել, մենք պետք է քարոզենք, օրինակ, մանկատների հետ կապված հարցեր, որ բեռնաթափվեն մանկատները, ծերերի խնդիրները պետք է բարձրաձայնենք:


– Կարո՞ղ է հանկարծ մի օր էլ ազատություն քարոզեք կամ ասենք այն, որ քաղաքացի լինելը լավ բան է:


– Ինչու ոչ: Իսկ իմ աշխատանքի ուղղությամբ շատ կցանկանամ ժողովրդի ուժը ստանալ, իրար հետ փորձենք աշխատել:


– Իսկ հիմա հի՞ն Երևանի դիզայնն եք ուզում վերականգնել:


– Եթե շատ ցանկանանք հին քաղաքը հետ բերել, բարդ է, որովհետև շատ անկանոն, անօրինական բան է կատարվել քաղաքում. շենքերի տանիքները, ենթակառույցները և այլն:


– Իսկ Դուք ի՞նչ Երևան եք ուզում տեսնել:


– Սիրուն:


– Սիրուն չի՞:


– Սիրուն է, բայց ես ուզում եմ տեսնել որոշ փոփոխություններ, քարտերը չեմ բացում, բայց պետք է աշխատել և մոտեցում ցուցաբերել:


– Իսկ ինչո՞ւ քաղաքապետը հենց Ձեզ ընտրեց գլխավոր դիզայներ:


– Չեմ կարող ասել:


– Որովհետև փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի տղա՞ն եք:


– Եթե Վանո Վարդանյանի տղան լիներ իրավաբան, նրան դժվար բերեին դիզայներ առաջարկեին, երկրորդ` իմ ստանձնած հաստիքը, իմ աշխատանքն այնպիսին է, որ միշտ երևալու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում