Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև ծագած թեժ պատերազմը սառեցվել է

Հայաստանում կան չլուծված բազմաթիվ սոցիալական հարցեր, առկա է իշխանություններից դժգոհ բազմություն: Նման բազմության առկայությունը մեր երկրում նպաստում է կազմակերպիչների առկայության դեպքում բազմամարդ բողոքի ակցիաների անցկացմանը: Սակայն ԲՀԿն նախկինում և այսօր անում է ամեն ինչ, որպեսզի բարելավվի երկրի սոցիալական վիճակը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿական Սամվել Բալասանյանը:


ԲՀԿ առաջիկա համագումարից հետո կշարունակվե՞ն, թե՞ հանգուցալուծում կստանան այն զարգացումները, որոնք սկսել են ներքաղաքական դաշտում: Խոսքը ԲՀԿին կուսակցությունների միավորման, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մասին է, որոնց մեջ թաքնված մեսիջը, ինչպես նշում են հանրապետականները, չեն հասկանում:


Նախ ասեմ, որ ԲՀԿ գալիք համագումարը հերթականն է և կապված չէ որևէ արտահերթ և սենսացիոն հարցերի, հայտարարությունների հետ: Ձեր կողմից ասված մեսիջներին, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ պարոն Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված վերջին հայտարարության հետ կապված` այս պահին ասելիք չունեմ, քանզի պարոն Ծառուկյանը իր երեկվա հարցազրույցում վերջակետ դրեց` վստահեցնելով, որ իր հայտարարությամբ չէր ցանկացել վիրավորել ո՛չ «Հանրապետական» կուսակցությանը, ո՛չ էլ ՀՀԿ նախագահին: Մեր առաջնորդի հայտարարությունից հետո այս հարցի հետ կապված այլ ասելիք և մեկնաբանություն չունեմ: ԲՀԿն կայացած և Հայաստանի քաղաքական դաշտում իր ծանրակշիռ ու կայուն դերն ունեցող կուսակցություն է: Մենք ամբողջությամբ պատկերացնում ենք մեր ծրագրային դրույթների իրագործելիության ճանապարհը, համախմբված ենք մեր առաջնորդ Պարոն Ծառուկյանի շուրջ: Տարբեր կուսակցությունների լուծարումն ու ԲՀԿին միանալը համարում եմ նորմալ երևույթ, նույնիսկ ողջունում եմ, քանզի այս գործընթացը կարող է նպաստել ՀՀ քաղաքական դաշտի կայացմանը, քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, և խոշորացման արդյունքում քաղաքացիներին ավելի հեշտ կլինի քվեարկել կուսակցությունների օգտին` ըստ իրենց ծրագրերի, հակառակ դեպքում կուսակցությունների նման թվաքանակի առկայությունը դժվարացնում է շարքային քաղաքացու համար կուսակցությունների ծրագրերին ծանոթանալը և ըստ այդմ` ընտրություններում այս կամ այն ուժին ձայն տալու հարցում վերջնական կողմնորոշումը:


Վերջին ամիսներին սոցիալական հողի վրա Հայաստանում սկսել են մեծ շարժումներ, որոնց հրապարակային դրսևորման գագաթնակետը Տիգրան Կարապետյանի վերջին հանրահավաքն էր մայրաքաղաքում: Ի՞նչ եք կարծում, իշխանությունը սոցիալական բորբոքված կրքերը կհանդարտեցնի՞ մինչև ընտրություններ Տիգրան Կարապետյանին հնարավորություն չտալու համար, թե՞ այդ կրքերը արթուն կպահի, որպեսզի Տիգրան Կարապետյանը առաջիկա ընտրություններում ԲՀԿից և ՀԱԿից հնարավորինս ավելի շատ ձայն տանի:


Հայաստանում կան չլուծված բազմաթիվ սոցիալական հարցեր, առկա է իշխանություններից դժգոհ բազմություն: Նման բազմության առկայությունը մեր երկրում նպաստում է կազմակերպիչների առկայության դեպքում բազմամարդ բողոքի ակցիաների անցկացմանը: ԲՀԿն նախկինում և այսօր անում է ամեն ինչ, որպեսզի բարելավվի երկրի սոցիալական վիճակը: Մեր կուսակցության ծրագրային գերակա ուղղությունը գյուղատնտեսության և մանր ու միջին բիզնեսի զարգացումն է, ինչը կհանգեցնի սոցիալական վիճակի բարելավմանը: Այդ ուղղությամբ կատարվում են լուրջ, առարկայական քայլեր, կարևորում եմ արդեն ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքը, ինչը կխթանի ձեռներեցությամբ զբաղվող անձանց առավել արդյունավետ գործունեության ծավալումը, իսկ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերից մեկը համարում եմ մեր կողմից շրջանառության մեջ դրված «Գյուղատնտեսության զարգացման մասին» օրենքի նախագիծը, ինչն արդեն դարձել է կառավարության հետ քննարկումների առարկա:


Պարոն Բալասանյան, այսինքն` Տիգրան Կարապետյանի շուրջ նման հոծ բազմության հավաքվելու հիմնական պատճառը համարում եք սոցիալակա՞ն վիճակը:


Անշուշտ, կան գաղափարի շուրջ համախմբված մարդիկ, բայց, իմ համոզմամբ, Հայաստանում նմանատիպ բողոքի ակցիաներին հոծ բազմության հավաքվելու հիմնական պատճառը սոցիալական ոչ բավարար պայմաններն են: 2009թ.-ին սկսված ֆինանսական ճգնաժամը հաջողվեց հաղթահարել և 2010-ին մենք գրանցեցինք տնտեսական աճ: Ոչ մի իշխանություն չի ցանկանում, որ լինեն թանկացումներ, սոցիալական լարված իրավիճակ: Կան նաև սոցիալական լարվածության տանող օբյեկտիվ պատճառներ. 2009թ.-ին մենք ունեցանք տնտեսական անկում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, 2010թ.-ին ունեցանք 17 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Այսինքն` պետք չէ կարծել, թե իշխանությունները չեն ցանկանում շտկել ստեղծված վիճակը: Նորից վերադառնամ գյուղատնտեսության ոլորտին, քանզի եթե այստեղ մենք կարողանանք կատարել շոշափելի բարեփոխումներ, մեծապես կթուլացնենք սոցիալական լարվածությունը և կկանխենք արտագաղթը: Տեսեք, ՀՀ 450 հզ հա ընդհանուր մշակելի հողից մեր երկրում օգտագործվում է կեսից էլ պակասը` մոտ 200 հզ հան: Սա իսկապես ցավալի փաստ է: Քանզի ամբողջությամբ օգտագործելու դեպքում մենք կարող ենք ապահովել մեր բնակչությանը կամ գոնե նման կախվածություն չունենանք ներմուծումից, մենք պետք է ձգտենք բավարարել, օրինակ, ցորենի ներքին պահանջարկի զգալի մասը: Էլ չեմ խոսում, որ զուգահեռաբար կլուծենք նաև աշխատատեղերի ստեղծման խնդիրը:


Ներկա զարգացումների տրամաբանությունը Ձեզ ի՞նչ է հուշում. Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից հետո կգնա՞ կոալիցիոն կառավարման, թե՞ մեծամասնություն ունենալու դեպքում միանձնյա իշխանություն կհաստատի:


Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և մեզ մոտ համաձայն ՀՀ Սահմանադրության` իշխանությունները ձևավորվում են ընտրությունների արդյունքում: Ժամանակից շուտ սկսել մտածել` ինչպիսի քաղաքական խճանկար կունենա գալիք գումարման ԱԺն, համարում եմ ոչ ճիշտ: Կարծում եմ` այս պահին ավելի նպատակահարմար է, որ մենք ոչ թե սկսենք մտածել, թե ինչպիսին կլինի քաղաքական դաշտը ընտրություններից հետո, այլ ամբողջությամբ իրացնենք մեզ արդեն տրված վստահության քվեն, շարունակենք մեր ծրագրերի իրականացման գործընթացը:


Բացի ԱԺ փոխխոսնակ լինելուց, Դուք նաև շատ ճանաչված և հաջողված գործարար եք: Որտե՞ղ է ավելի հեշտ` բիզնեսո՞ւմ, թե՞ ԱԺում:


– 1999թ.-ի մարտ ամսից այլևս չեմ զբաղվում բիզնեսով: Արդեն 12 տարի է ԱԺ պատգամավոր եմ: Իմ նախընտրական խոստումներից են եղել նոր աշխատատեղերի բացումը, ինչի ուղղությամբ մշտապես քայլեր եմ ձեռնարկել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աղետի գոտուն, որտեղ որպես առաջնային խնդիր առկա է գործազրկությունը: Իմ կարգախոսը եղել է «Վերականգնենք կորցված աշխատատեղերը», և հավատարիմ եմ մնացել դրան: Այսօր իմ օրենսդրական գործունեության առանցքում աշխատատեղերի ստեղծումը շարունակում է առաջնային լուծում պահանջող հարց մնալ: Ժամանակին հեղինակել եմ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքը, որով նախատեսված էր Գյումրի քաղաքում ներդրումային աշխուժացման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծում: Կապված հարցի երկրորդ մասի հետ` ասեմ, որ ցանկացած ոլորտ ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, առավելությունները և դժվարությունները, ուղղակի պետք է աշխատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում