Սյունիքի մարզում վերջին տարիներին կտրուկ աճել է թմրամոլների թիվը: Նյարդահոգեբուժական մարզային դիսպանսերում արդեն 3 տարի է, ինչ իրականացվում է թմրամոլների ստացիոնար բուժում։ Ներկայումս հաշվառված է 37 թմրամոլ: 2009-ի համեմատ, անցած տարի նրանց թիվը նվազել է 2-ով` մահացության պատճառով: Սակայն սրանք իրական թվերը չեն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թմրամոլների և թմրանյութ չարաշահողների թիվը ավելի շատ է:
Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի խոսքով, բացի այն, որ թմրամոլներն, ի վերջո, հայտնվում են սոցիալական ծանր պայմաններում, նաև տարբեր հիվանդություններ են ձեռք բերում: Հետազոտություն անցած բոլոր հիվանդերի մոտ հեպատիտ C է հայտնաբերվել։ Նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգ կա։ Բժիշկի խոսքով, Սյունիքում թմրանյութ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: 2010-ին գրանցվել է նույնիսկ 20 տարեկան հիվանդ:
Մարզում հաշվառված ալկոհոլային խմիչքներ չարաշահողների մեջ կա նաև 4 կին: