Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն»-ի ղեկավար Վարդան Հարությունյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովը կընտրի այնպիսի մարդու, որը գործող համակարգում կկարողանա պաշտպանել մարդու իրավունքները:
«Կընտրեն ձեռնասուն մեկին, որը կպաշտպանի ոչ թե մարդու իրավունքները, այլ կծառայի իշխանություններին: Եվ տվյալ դեպքում անձը էական չէ»,- մեր հարցին այսպես արձագանքեց իրավապաշտպանը: