Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աշոտ Մելիքյան. ՄԻՊ-ը գործել է ալիքաձև հաջողություններով

Ինչպե՞ս է գնահատում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` Աշոտ Մելիքյանն ասաց.

«Եթե գնահատելու լինեմ խոսքի ազատության պաշտպանության ոլորտին վերաբերող ՄԻՊ-ի գործունեությունը, ապա նա գործել է ալիքաձև հաջողություններով: Եղել են և՛ հաջող մոտեցումներ ու անսպասելի քայլեր, որոնք ուղղված են եղել խոսքի ազատության պաշտպանությանը, և՛ այնպիսի քայլեր, որոնք հիշեցրել են պետական չինովնիկի գործելակերպ:

Այդ կեցվածքը նա ցուցաբերեց, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այդ ժամանակ նրա ցուցաբերած դիրքորոշումն ամենևին էլ չէր համապատասխանում իր պաշտոնին:

Նա պաշտպանում էր պետական մոտեցումները և պետական նախագիծը: Երբ նրան առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ և ղեկավարել այն, դրանով իսկ ապացուցեց, որ այդ օրենքն իրենից բան չէր ներկայացնում»:

Մեր հարցին, թե որքանով կարող է Մարդու իրավունքների պաշտպանը գործել մի երկրում, որտեղ մարդու իրավունքների խախտումները պետական ինստիտուտների կողմից կրում են համակարգված բնույթ, Աշոտ Մելիքյանն արձագանքեց.

«Իսկապես դա շատ բարդ պաշտոն է: Եվ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է կարողանա դրսևորել կամք և սկզբունքայնություն, որպեսզի պաշտպանի մարդու իրավունքներն այն պարագայում, երբ դրանք չափազանց շատ են: Նաև իրավիճակն է մեր երկրում բարդ»:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ քաղաքական էլիտան պետք է կարողանա պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի ՄԻՊ-ը իշխանության կողմից չհանդիպի հավելյալ խոչընդոտների:

«Այն մարդը, որը ստանձնում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, կարծում եմ` պետք է հասկանա իր առաքելությունը և բավարար կամք ցուցաբերի իր աշխատանքում»,- մեր զրույցի ժամանակ նշեց Աշոտ Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում