Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Մարդկանց վտարեցին իրենց տներից, իսկ նորակառույց շենքերը հիմնականում դատարկ են (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի «Օրենքի իշխանություն» հաղորդաշարի հերթական թեման նվիրված է` սեփականության իրավունքին, որին անդրադառնում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող բազմաբնակարան շենքերի արդյունքում երևանցիներից շատերը այսօր անտուն մնացին, քանի որ շքեղ էլիտար բնակարաններ կառուցելու համար մեր համաքաղաքացիներից չնչին փոխհատուցմամբ խլեցին կառուցապատման ենթակա տարածքները` որպես հանրային գերակա շահ:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում հանրային գերական շահը:

Ըստ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, հանրային գերական շահը իրենից ենթադրում է այնպիսի գործընթաց, որտեղ սկսվող գործընթացը սպասարկելու է բոլորի շահը, այսինքն` հանրության շահը: Ցավոք սրտի Հայաստանում հանրային գերակա շահը ըստ էության եղավ առանձին անհատների շահը սպասարկելու խնդիր և գործընթացը ինքնին դուրս եկավ իր տրամաբանության շրջանակներից:

Այսօր այն մարդկանցից շատերը, որոնցից չնչին փոխհատուցմամբ խլել էին իրենց բանակարանները մնացել են անօթևան կամ ստացած աննշան գումարով քաղաքի ծայրամասում բնակարաններ են ձեռք բերել և այսօր ունեն ավելի վատ պայմաններ, քան նախկինում:

Մարդկանց վտարեցին իրենց տներից, իսկ նորակառույց շենքերը հիմնականում դատարկ են: Բնակարանների մի մասը ունեն վիրտուալ տերեր, իսկ քաղաքացիների բնակարանային խնդիրները մնացել են չլուծված:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում