Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Ինչ-որ մի բան կա ազատության մեջ, որը մեր ամենամեծ թշնամին է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը


– Պարոն Ամիրխանյան, ուզում եմ խոսենք մշակութային քաղաքականությունից, ավելի ճիշտ` մշակույթի չգոյությունից: Մշակութային դատարկությունը, անջրպետը մեկ օրում չի եղել. ե՞րբ ենք ձախողել, ինչո՞ւ է այդ ամենը դոմինոյի էֆեկտով հասել մշակույթին, մշակութային չքաղաքականությանը:


– Ես, իհարկե, կխուսափեի ինձ վրա վերցնել դատավորի դերը, որովհետև ես հակված եմ մտածելու, որ այն, ինչ քեզ հետ տեղի է ունենում, մեղավորներից մեկը նաև դու ես, եթե քեզ խփում են, ուրեմն մեղավորն ինքդ ես: Դիտարկումները ցույց են տալիս, որ առհասարակ մշակութային որոշակի սկզբունքների անկման երևույթը միայն հայաստանյան երևույթ չէ: Ամբողջ աշխարհում նմանատիպ խնդիրներ կան: Եթե որևէ երկրի ներկայացուցչի հետ խոսում ես կոնսերվատորիական կրթության, որոշակի սկզբունքների անկման մասին, առհասարակ պրոֆեսիոնալ երաժշտական կուլտուրայի հանդեպ մարդկանց հետաքրքրությունների հարցերի շուրջ, պարզ է դառնում, որ իրենց երկրում նույն վիճակն է: Դրանց հիմքում, ըստ իս, կա մի առանձնահատկություն. Սովետական Միության ժամանակ (մի հասարակարգ, որ խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ինքն ամենապրոգրեսիվ հասարակարգն է հսկայական պրոֆեսիոնալ մշակութային դաշտը օրինակելի բարձրության վրա պահելու) աշխարհը միշտ զգոն էր Սովետական Միության մշակութային երևույթի նկատմամբ: Եվ երբ Սովետական Միությունը փլուզվեց, աշխարհը հանգստացավ. ո՞ւմ հետ պետք է կռվեր` ցույց տալու համար, որ իրենք ևս ունեն մշակութային պահպանության խնդիրներ: Մենք հայտնվեցինք մի տարածքում, որտեղ յուրաքանչյուր մարդ գնաց դեպի իր նախաձեռնությունների ցուցադրումը, և մասսայական կուլտուրան սկսեց բարձրանալ: Այսինքն` եթե մի ժամանակ հեղինակը հարգված էր որպես մեկը, որ արտառոց ուշագրավ մի բան է առաջարկում մարդկանց` ե՛ւ երաժշտության, ե՛ւ նկարչության, ե՛ւ այլ ասպարեզում, հիմա ակնածանքը հեղինակի հանդեպ պակասում է, որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ինքն էլ կարող է դրանից անել: Մասսայական կուլտուրայի զարթոնքն իր մեջ նաև հետապնդում էր որոշ անձանց շուկայում դրամ շահելու խնդիրը, և առաջնահերթը դարձավ դրամի հոգեբանությունը, այնինչ դրամը պետք է լիներ գործունեության արդյունքը, իսկ մեզ մոտ դրամը գործունեության նպատակն է: Շուկան հեղեղվեց բազմաթիվ էժանագին նյութերով, իսկ գիտեք, որ ամենաշատ վաճառվող նյութը էժանագին ապրանքն է:


– Պարոն Ամիրխանյան, որքան էլ նշեցիք, որ բոլոր երկրներում կան մշակութային քաղաքականության անկման հետ կապված մի շարք խնդիրներ, սակայն մենք տեսնում ենք, որ օրինակ, Վրաստանի դեպքում մշակույթ կոչվող մեքենան սկսեցին ճիշտ աշխատեցնել, Սաակաշվիլու նախագահության օրոք դա կարծես հաջողվում է: Ինչո՞ւ մեզ մոտ չի հաջողվում:


– Ես չէի ասի` մեզ չի հաջողվում: Պետական բարձր այրերի կողմից որոշակի հոգածություն մշակույթի դաշտի հանդեպ, ինչպես հիմա Դուք նշում եք Սաակաշվիլու համար, անպայմանորեն կա, ուղղակի մեզանում այն դեռ չի հասել այնպիսի լայն դրսևորումների, ինչպես Վրաստանում: Համեմատեք Հայաստանի և Վրաստանի բյուջեները, ֆինանսական ռեսուրսները: Մեզ մոտ «ժողովրդական արտիստ» կոչման դիմաց արվեստագետը մոտավորապես 3-4 անգամ ավելի պակաս է ստանում պետական աջակցության գումար, քան այնտեղ: Կարճ ասած` ես երբեք չէի համեմատվի ուրիշ երկրի հետ, որովհետև այն երևույթները, որոնք կան մեզանում, ամենուր կան, ուղղակի մասշտաբների հարցն է: Կարծում եմ` յուրաքանչյուր երկիր պետք է համեմատվի ինքն իր հետ, ոչ թե ուրիշի:


– Ուրիշի հետ համեմատության արդյունքում փորձում ես ավելի լավը լինել:


– Չես հասցնի, յուրաքանչյուր երկիր զարգանում է իր առանձնահատկություններով: Այսօրվա հայաստանյան վիճակը մշակութային հոգածության առումով երբեք չես համեմատի մի քանի տարի առաջվա վիճակի հետ:


– Պարոն Ամիրխանյան, սակայն մենք տեսնում ենք, որ այդ հովանավորումները Սերժ Սարգսյանի, վարչապետի, առաջին տիկնոջ կողմից, մշակույթ ասվածից շատ հաճախ շատ հեռու են:


– Սա ի՞նչ կապ ունի նախագահի հետ, չեմ հասկանում Ձեր ձևակերպումը: Սրանք Մշակույթի նախարարության հետ առնչվող զրույցներ են, իզուր տեղն եք փորձում վարչապետին և նախագահին կապել այդ հարցերի հետ: Ես չեմ կարծում, որ նրանք հովանավորում են մասսայական կուլտուրայի ամենացածր աստիճանի կրքերը:


– Ստացվում է` միայն Մշակույթի նախարարությա՞ն մեջ եք տեսնում խնդիրը:


– Նախարարության քաղաքականության մեջ ես չեմ տեսնում հոգածություն մասսայական կուլտուրայից դուրս ավանդական երաժշտության խնդիրները պաշտպանելու հարցում: Բազմաթիվ կոլեկտիվներ պետականացվել են` Ռոբերտ Մլքեյանի երգչախումբը, Սոնա Հովհաննիսյանի երգչախումբը և այլն. դրանք այդ հոգածության ապացույցներն են: Ուրիշ բան, որ մեզ ամեն ինչ քիչ է, որովհետև մենք բախումնային կյանք ենք ապրում, մեզ մոտ ստեղծագործական եռուն շրջան է, բայց ես Ձեզ հետ նույն համոզման եմ, որ, այնուամենայնիվ, իրական մշակութային երևույթների մեջ մենք ունենք մեծ թերություններ, և սա մշակույթի նախարարության քաղաքականության չլինելու, չմշակված քաղաքականության բացակայությունն է:


Այսօր գրվում են ստեղծագործություններ, բայց մեզանում պակասում են դրանց դրսևորման միջոցները, իսկ դրանք տարբեր բաներ են: Չի չորացել այն սրբավայրը, որ ծնում է հայ մտավորականին, պարզապես ռեալիզացման համար նա երկրի կողմից պետք է պաշտպանված լինի:


– Դուք դասախոսում եք Կոնսերվատորիայում: Շատ տաղանդավոր ուսանողներ երկրորդ կուրսից մտածում են Հայաստանը լքելու մասին: Եթե այս խավն է երկիրը լքում, ինչ-որ պահի կարո՞ղ է աղետ լինի:


– Անշուշտ: Վերջին շրջանում դրսից մեզ մոտ եկան փայլուն սիմֆոնիկ նվագախմբեր, մեր նվագախմբերը չեն կարող նրանց հետ համեմատվել, սա ազդում է նրանց հոգեբանության վրա, և, ուզած թե չուզած, նրանց հայացքը դեպի դուրս մեծանում է, մեզ մոտ կադրերի ավելցուկ կա, աշխատատեղեր չկան: Եվ սա այն դեպքն է, երբ շնորհը արդեն չարիք է դառնում: Ես իմ ձևակերպման մեջ մի այսպիսի բան եմ առաջարկում. հայ մարդն ունի առանձնակի տաղանդ, հայ մարդու տաղանդը կայանում է նրանում, որ նա ուրիշի գործը կարող է նրանից ավելի լավ անել: Իսկ հայ մարդուն պետք է ինքնադրսևորվել, դրա համար անհրաժեշտ է դաշտ, տեղ, բնական է` քաղաքակիրթ Եվրոպա կամ մի քիչ ավելի հեռու: Բայց ես շատ երիտասարդների եմ հանդիպել, որոնք ավարտել են Կոնսերվատորիան, հիմա Միացյալ Նահանգներում կոշիկ են վաճառում: Ստացվում է` աշխատանքի պրոբլեմի հետ միասին սոցիալական պայմանը կա և իր ինքնադրսևորման խնդիրը, որ ուզում է դուրս գալ: Մենք եվրոպական կուլտուրան իրենցից ոչ պակաս բարձրությամբ կարող ենք իրագործել, դրա համար երիտասարդը, ուզի-չուզի, դիմում է դրան: Ես չեմ արդարացում դա, բայց հասկանում եմ: Դա գալիս է մեր այսօրվա խնդիրներից, մենք այսօր դեռ չենք ձևավորվել որպես վերջնական բոլոր զագացման փուլերը տիրապետող և ավարտած տրանսֆորմացիա:


– Ի՞նչ եք կարծում, եթե քսան տարում չհաջողվեց, մի քսան տարուց կհաջողվի՞:


 – Ասեմ, որ դրսից շատ ուժեղ են աշխատում այս բաների վրա: Նրանք տեսնում են, որ մեր նյարդային ֆոնը սրված է, մենք ունենք որոշակի հոգեբանական խնդիրներ, հեշտությամբ ենք բռնկվում, չարացած են իրար հանդեպ, յուրաքանչյուր մարդ ուրիշին մեղադրում է իր ձախողումների մեջ և այլն: Սա էլ է քաղաքականություն, սրանով հայաթափությունը իր նոր ալիքն է ստանալու: Այսօր աշխարհում 1 քառ կմ-ի վրա շատ ավելի մեծ քանակությամբ օտար մարդիկ են իրար հետ ապրում, քան սրանից մի տասը տարի առաջ: Աշխարհը գնում է ինտեգրացման: Գլոբալիզացիայի երևույթը որևէ ձևով չեմ կարող ընդունել որպես իմ ազգի զարգացման հեռանկարին նպաստող երևույթ: Սա գալիս է բոլոր ազգերին խոսեցնելու նույն լեզվով և այլն: Ինչ-որ մի բան կա ազատության մեջ, որը մեր ամենամեծ թշնամին է:


– Ազատությա՞ն մեջ:


– Այո՛:


– Բայց հիմա, ըստ Ձեզ, մենք ունե՞նք այդ ազատությունը:


– Չեմ կարծում: Ազատությունը նախ գիտակցություն է: Այն մարդուն տրված է, որ նա ինքն իրեն սահմանափակի, գայթակղություններից հեռու պահի իրեն: Եթե ես բռնանում եմ մեկի վրա, սա ազատություն չէ, բայց եթե ինքս ինձ վրա եմ բռնանում, որ հեռու պահեմ գայթակղություններից, ինձ ասեմ` ոչ, սա է իմ անձնական ազատությունը, այս գիտակցությանը մենք չենք հասել: Մեր երկրում, կարծում եմ, ազատության գործոնը հարկավոր է վերանայել, թեպետ այս պահին երևի թե աբսուրդ է, բայց մի երկիր, որտեղ մարդիկ բոլորն իրար գրեթե ճանաչում են, մի երկիր, որտեղ յուրաքանչյուր անզգույշ քայլ բերում է վտանգավոր զարգացող հեռանկարների, ես այնտեղ սպասում եմ դիկտատորի ձեռքի, մարդ, որը ձեռքը խփի սեղանին և ասի` այսպես պետք է լինի իմ երկիրը, բայց եթե թողնում ես ամեն օղակ ինքն իրեն զարգանա, յուրաքանչյուր մեկը հեշտությամբ սկսում է երգել անգլերեն, թուրքական երգեր… մաքուր ազգային տեսակ պահպանելը այսօր կարծես մեր առաջնային խնդիրը չէ:


– Ի՞նչ ասել է ազգային ակունքային տեսակ:


– Ակունքային գիտակցությունը քո մաքրության, զուլալության: Յուրաքանչյուր ծառ ապրում է իր հիմքի վրա:


– Ազգայինը շատ հաճախ շահարկվում է, մեկ ազգ, մեկ մշակույթ և այլն:


– Ես այդպիսի ձևակերպման առաջին թշնամին եմ, դեմ եմ դրան, հորինված կատեգորիաներ դաջված են մեր իրականության մեջ: Սա ինքնագիտակցության հարց է, ուրիշ ոչ մի բան: Առաջարկում եմ` յուրաքանչյուր մարդու վերադառնալ իր եկեղեցին, իր հավատը, յուրաքանչյուր մարդ վերադառնա անաղարտ երգի հասկացությանը:


– Դուք նշեցիք իրար հանդեպ չարանալու մասին, լավ, մեզ այսքան ատելություն որտեղի՞ց:


– Մարդ ենք մենք, եզրակացություններ չենք անում. փոսն ընկնող մարդու համար գլխավորը փոսն ընկնելու ցավը չէ, այլ եզրակացությունը, թե ինչով ես դուրս գալու դրանից: Մենք զայրացած ենք և ռեալությունից կտրված, մենք կորցրել ենք մեր աղոթքը, մեր չափանիշը` ինչպես ենք չափում այս կամ այն երևույթը, ինչ սկզբունքով շարժվենք, ուր է մեր ձգտումը միասնական լինելու: Աշխարհի ամենազորավոր խոսքը շշունջն է, մեղմ շշունջ ականջին… մենք խոսո՞ւմ ենք այդ շշունջով` ո՛չ, մենք բղավում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում