Thursday, 30 03 2023
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
21:20
Հայաստանի հավաքականը չհաղթեց Կիպրոսին
Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․
10:30
Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախն ապաշրջափակելու կոչով պաստառ է հայտնվել
10:19
Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը` Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
15:18
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը
Պետրակովի հրատապ որոշումը․ Ինչ տեղի ունեցավ 28-րդ րոպեին
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Քեզ ասեմ, այր «քաջ» Սարգսյան…

Այսօր ի պատասխան մեր կայքում և թերթում Հայաստան-Ռուսաստան խաղի մասին հրապարակման` այն մասին, որ ռուսները Հայաստանին տնտեսական առաջարկ են արել խաղը հանձնելու դիմաց, ասուլիս էր հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ասուլիսի ընթացքում նա բացառել էր ռուսների հետ պայմանավորվածությունը և խաղը հանձնելու տարբերակը` դա համարելով «մարմնավաճառություն», իսկ իրեն էլ համարելով «մարմնավաճառությանն» ընդունակ չլինող տղա:

Ասուլիսի հիմնական մասը Ռուբեն Հայրապետյանը նվիրել էր մեր թերթին հայհոյելուն, ընդ որում բավական անկաշկանդ, ինչպես հատուկ է իրեն: Ռուբեն Հայրապետյանի այդ վարքը զարմանալի չէ լրատվամիջոցների համար: Ռուբեն Հայրապետյանը առաջին անգամ չէ, որ լրատվամիջոցների, լրագրողների հետ խոսում է փողոցային հայհոյանքներով: Դե ինչ կարող ես անել, այդ մարդն այդ մակարդակի, այդ լեզվի, այդ գրագիտության տեր է: Այդ տեսանկյունից Հայրապետյանին ասելու բան չկա:

Ասելիքը թերևս պետք է ուղղել նրան աջակցող Սերժ Սարգսյանին: Սարգսյանի աջակցությունը վայելելու մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է փողոցային հայհոյանքներով լեցուն երեկվա ասուլիսի ընթացքում: Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ Սերժ Սարգսյանին: Եթե մարդը հրապարակավ փողոցային հայհոյանքներ է տեղում որևէ մեկի հասեցին` անկախ նրանից հասցեատերը լրատվամիջոց է, թե այլ սուբյեկտ, ու հայտարարում, որ իրեն աջակցում է հանրապետության նախագահը, ապա այստեղ ընդամենը մնում է միայն պատասխանել ժողովրդական հայտնի իմաստնությունը մի փոքր վերափոխելով` ասա` ում ես դու աջակցում, ասեմ` ով ես դու:

Ինչպե՞ս կարող են համատեղվել փողոցային հայհոյանքներով ասուլիս տվող օլիգարխին աջակցելն ու ամբիոններից բարեփոխումների, ժողովրդավարության, հանդուրժողության մասին խոսելը:

Փաստորեն ստացվում է, որ ըստ էության բավական է ամենավերջին հայհոյանքներով հայհոյել լրագրողներին, պարբերաբար հայհոյել Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի դրանով արժանանաս Սերժ Սարգսյանի աջակցությանը: Եվ ուրեմն ո՞րն է իրական Սերժ Սարգսյանը` փողոցային հայհոյանքների հեղինակին աջակցո՞ղը, թե՞ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և եվրոպական արժեքների մասին հայտարարողը: Թեև Հայաստանի հասարակությունը վաղուց ունի այդ հարցի պատասխանն, ու այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմություն չունի:

Եվ այս ամենից բացի` ընդհանրապես զարմանալի են այն ջղաձգումները, որ գալիք խաղի վերաբերյալ հրապարակված մեր տեղեկության առիթով եղան Ռուսաստանում և Հայաստանում:

Երբ ասվում է, որ պայմանավորվածության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սա միանգամայն հասկանալի իրողություն է: Մենք ինքներս շատ ուրախ կլինենք, եթե պարզվի, որ մեզ հասած տեղեկությունն իսկապես չի համապատասխանում իրականությանը: Եվ մենք լիահույս ենք, որ առաջին հերթին շնորհիվ մեր ֆուտբոլիստների, դա այդպես էլ կլինի:

Սակայն այն հիվանդագին և ջղաձիգ հիստերիան, որի ականատեսն ենք դառնում և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, համառորեն պահում է մեր կասկածները: Բանն այն է, որ իրականում աշխարհի շատ երկրներում և շատ կարևոր խաղերի վերաբերյալ են նման տեղեկություններ հրապարակվում, սակայն որևէ մի դեպքում մենք ականատես չենք լինում նման փողոցային հիստերիայի: Համենայն դեպս, այս ամենը շատ հետաքրքրական է, և ինչ-որ տեղ անհասկանալի:

Ավելին, անգամ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է մամուլին տված հարցազրույցում ասում, որ ամեն բան հնարավոր է: Այդ մասին հաստատում է նաև Ռուսաստանում հեղինակավոր մարզիչ Բիշովեցը: Ի վերջո, հիշենք թեկուզ տարիներ առաջ մամուլում հայտնված` Հայաստան-Հունաստան խաղի վերաբերյալ նմանօրինակ խոսակցությունները. խաղից անմիջապես հետո հայտնվեցին ինչ-որ գործարքների մասին կասկածներ, և եղան մամուլի հրապարակումներ: Սակայն նույն Ռուբեն Հայրապետյանը որևէ նման հիստերիա չբարձրացրեց այդ կապակցությամբ:

Եվ այս ամենով հանդերձ, մեր հրապարակման վերաբերյալ այս ջղաձգումները, այս հայհոյախառն հիստերիան,կասկածելիության աստիճանի այս հիվանդագին ռեակցիան թողնում է ընդամենը այն տպավորությունը, որ գողն ամենից բարձրն է գոռում` «Բռնե՛ք գողին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում