Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Արաբական ալիքն ու «հայկական աշխարհը»

Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են ի թիվս աշխարհի շատ երկրների, մնալ նաև Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում: Այստեղ նաև հարցադրումներ են ի հայտ գալիս այն կապակցությամբ, թե արդյոք Եգիպտոսում և ընդհանրապես արաբական աշխարհում անցնող ալիքը կարող է հասնել մինչև Հայաստան: Ոմանք ասում են, թե կարող է, և հույս ունեն, որ կհասնի, իսկ ոմանք էլ բացառում են Հայաստանում այդօրինակ իրադարձությունների հնարավորությունը:

Ասել, թե այժմ կա այսպես կամ այնպես պնդելու կամ ենթադրելու բավարար հիմք, հիմնավոր նախադրյալ, կլինի սխալ: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ հեղափոխական ճանապարհով իրականացվող իշխանափոխությունները Հայաստանին մի անգամ արդեն մոտեցել էին, սակայն «չանցան» Բագրատաշենի կամ Բավրայի հայ-վրացական մաքսակետերով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները «սովորական», ԱՊՀ մի քանի երկրներից մեզ ծանոթ «գունավոր հեղափոխությունները» կամ հասարակական խռովությունները չեն:

Արաբական աշխարհում տեղի է ունենում ոչ միայն քաղաքական, այլ քաղաքակրթական լուրջ գործընթաց: Անկախ այն արդյունքից, որ կարձանագրվի այդ երկրներում, անկախ այն բանից, թե ի վերջո ինչ կլինի Եգիպտոսում, մյուս արաբական երկրներում` կգնան արդյոք գործող իշխանությունները, թե կմնան, Թունիսի նոր իշխանությունն արդյոք կփոխի իրավիճակն այդ երկրում, թե չի փոխ, ակնհայտ է, որ արաբական աշխարհը համակվեց նոր զգացողությամբ, իր համար մինչ այդ բավական խորթ զգացողությամբ:

Արաբական աշխարհին գործնականում հասու դարձավ հասարակական կեցվածքի մեկ այլ, մի նոր կողմ, որը փոխելու է քաղաքականության մասին արաբների պատկերացումը, և արաբների մասին նրանց քաղաքական «վերնախավերի» պատկերացումը: Իսկ արաբական աշխարհը հարյուր միլիոնավոր մարդկանց ներառող մի աշխարհ է համաշխարհային քարտեզի վրա, որտեղ տեղի ունեցող որակական փոփոխությունները չեն կարող անցնել հենց այնպես թե այդ երկրների և ժողովուրդների, թե ընդհանրապես աշխարհի համար: Ահա այդ իմաստով էլ ամենևին չի բացառվում, որ արաբական աշխարհով անցնող ալիքը կարող է շարունակություն ունենալ այլ արածաշրջաններում: Դա ամենևին չի նշանակում, որ այդ ալիքը այլ երկրներում կունենա նույն արտահայտությունը: Ավելին, ազդեցությունը կամ շարունակությունը կարող է լինել միանգամայն քողարկված:

Դրա վառ ազդեցությունն օրինակ Հորդանանի թագավորի օրերս կայացրած որոշումն էր, որով նա ցրեց այդ երկրի կառավարությունն ու նշանակեց նոր նախարար, անսալով տնտեսական քաղաքականության հանդեպ հասարակական դժգոհության: Դա հենց քողարկված ազդեցությունն է, երբ իշխանությունը նախապես գնում է փոփոխության, ընդ որում մոնարխիստական իշխանությունը, հասարակակն դժգոհությունների ալիքը չխորացնելու համար: Դա հենց քողարկված ազդեցություն է, որովհետև եթե օրինակ Թունիսի կամ Եգիպտոսի նախադեպերը չլինեին, կարելի է վստահաբար ասել, որ Հորդանանի թագավորը երբեք չէր գնա կառավարության այդօրինակ փոփոխության:

Ահա այդ իմաստով, եթե արաբական մի երկրի օրինակը ազդեցիկ է` քաղարկված կամ ուղղակի արտահայտվածությամբ, մեկ այլ արաբական երկրի համար, ապա որտեղ է երաշխիքը, բացառող հանգամանքը, որ արաբական աշխարհի օրինակը քողարկված կամ ուղղակի արտահայտվածությամբ ազդեցիկ չի լինի մեկ այլ «աշխարհի» վրա: Դա ամենևին թող չընկալվի որպես ակնարկ «հայկական աշխարհի» մասին, բայց ընդունելով դրա գոյությունն ու այն ներառելով աշխարհում գործող «աշխարհների» ցանկում, ընդամենը արձանագրում եմ, որ հայկական էլ կարող է լինել արաբականի պոտենցիալ «ազդեցության» գոտում: Եվ մեկ այլ հանգամանք էլ. Արաբական աշխարհում այդ ալիքի մասին կարծես թե նախապես հայտարարված չէ, կարծես թե որևէ տեղ չէր գովազդվել, թե ասենք «դիտեք Ալ-Ջազիրայի կամ այսինչի եթերում»: Կարծես թե որևէ մեկը չէր նախազգուշացրել, որ զգույշ եղեք, ժողովրդի մասին մտածեք, այլապես բունտ է հասունանում, ընդվզում է հասունանում և այլն:

Ամեն ինչ եղավ անսպասելի, հանկարծ: Այդ հետո գտնվեցին բացատրություններ, փնտրվեցին աղբյուրներ, կապեր, արմատներ, ձեռքեր, ականջներ և այլն: Այնպես որ, հենց միայն այն, որ չկան ալիքի տարածումը կամ նախադեպերի կրկնությունը բացարձակապես հերքող հիմքեր և գործոններ, վկայում է, որ ազդեցությունը այլ տարածաշրջանների և երկրների վրա միանգամայն հավանական և իրատեսական է, նույնիսկ եթե չկան նաև դրա բացարձակ հիմքերի և նախադրյալների մասին վկայող գործոններ: Բանն այն է, որ այստեղ խնդիրը որքան էլ առանձին երկրներում իրավիճակների առանձնահատկությունն է, նույնքան էլ համաշխարհային ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն է:

Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի նյութական հետևանքները կարծես թե ինչ որ առումով համարվեցին հաղթահարված, բայց այժմ թերևս իրենց սկսել են զգացնել տալ այդ ճգնաժամի քաղաքակրթական հետևանքները: Եվ ի տարբերություն մանր պատկերացումներով աշխարհում նյութապաշտ գոյություն քարշ տվող երկրների և դրանց «վերնախավերի», որոնց գլխավոր մտահոգությունն աշխարհում այն է, որ չլինի իրենց գոյությունը վտանգող որևէ գործընթաց, առավել գլոբալ պատասխանատվություն կրող էլիտաները հասկանում են, որ քաղաքակրթական հետևանքների հաղթահարումից է կախված 21-րդ դարի առաջին մեծ ճգնաժամի հաղթահարումը, այլապես այդ ճգնաժամը կմնա որպես 21-րդ դարի առաջինը, սակայն չի մնա որպես ամենամեծը:

Ըստ ամենայնի հենց այդ հետևանքների դեմ պայքար, հաղթահարման գործընթաց է սկիզբ առել աշխարհում. փուլային, թե փաթեթային, ցույ կտա ժամանակը, ու չի բացառվում, որ ցույց կտա նոր աշխարահգրությամբ ուղիղ հեռարձակումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում