Վրաստանի արևմտյան շրջաններում ձյան առատ տեղումների ու ուժեղ քամու պատճառով առանց էլեկտրականության է մնացել գրեթե 49 հազար բաժանորդ: Այս մասին տեղեկացնում է Грузия-online-ը` վկայակոչելով Энерго-про Джорджия ընկերությանը:
«Առատ ձյան պատճառով վնասվել են հաղորդակցման լարեր, ինչն այսօր հանգեցրել է էլեկտրականության անջատումների»,- ասել են ընկերությունում:
Վթարները վերացնելու համար տեխնիկական բրիգադները աշխատում են արտակարգ ռեժիմով: