Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է, որ այսուհետ սպառողական շուկայում գների թանկացման մոնիտորինգի արդյունքները չեն հրապարակվելու։
«Մոնիտորինգ անելու ենք, բայց ներքին օգտագործման համար»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը։
Մեր այն հարցին, թե այնուամենայնիվ մոնիտորինգի ուսումնասիրությունները թանկացումներ արձանագրե՞լ են`պատասխանեց. «Բնականաբար, ինչպես սպառողները այնպես էլ հանձնաժողովի աշխատակիցները արձանագրել են, որ գները թանկացրել են, բայց մինչև դրանք չվերլուծվեն և վարույթ չհարուցվի, մենք թվեր չենք կարող հրապարակել։ Երբ որոշվի վարույթ հարուցել, անպայման այդ մասին կտեղեկացնենք»,- ավելացրեց Նելլի Դանիելյանը։