Armchess.am-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի համար մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Ծաղկաձորում սկսում է իր գլխավոր մարզական հավաքը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերից առաջ:
Արոնյանին օգնում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Ավելի ուշ մարզումներին կմիանա Սերգեյ Մովսիսյանը:
Արոնյանի մարզումները Ծաղկաձորում կընթանան ամբողջ փետրվարի ընթացքում: