Առաջիկայում Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Մոլդովայում անցկացվելու է «Լավագույն բանկ մրցույթը»:
Կազմակերպիչը` ՎՈՒԱՄ-ի տնտեսական և ժողովրդավարական զարգացման կազմակերպությունն ու КБС-Издат հրատարակչությունն են:
Մրցույթում կա 6 անվանակարգ` «Բնակչությանը ծառայություններ մատուցող լավագույն բանկ», «Կորպորատիվ բիզնեսի համար լավագույն բանկ», «Ամենադինամիկ զարգացող բանկ», «Բանկային նոր ծառայություններ ստեղծող և ներդրող բանկ», «Ամենատեխնոլոգիական բանկ»:
Կազմակերպիչների կարծիքով, մրցույթի նպատակն է 4 երկրների հանրություններին տեղեկացնել լավագույն բանկերի և դրանց ձեռքբերումների մասին: