Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել ռազմական ճանապարհով,- տեղեկացնում է 1news.az-ը:
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա պատերազմը հարցը միշտ օրակարգում է և անհրաժեշտության դեպքում կիրականացվի»,- ասել է Ասքերովը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պատերազմը բացառվում է: