Tuesday, 09 06 2026
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ

Մուրադը կատաղել է

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքվել է Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի խնդրով։

Հիշեցնենք, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, այս դպրոցը միացվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրին, ինչին դպրոցի աշխատակազմը դեմ է։

Աշոտյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այս դպրոցի աշակերտների թվի կտրուկ նվազում է եղել, և դպրոցի տնօրինությունն ապօրինաբար սկսել է դպրոց ընդունել նաև ոչ թիրախային խմբի երեխաներին, որոնք չունեին հակասոցիալական և հակաիրավական վարք: Դպրոցում սովորող 80 երեխայից ընդամենը 9–ն են ունեցել համպատասխան փաստաթղթեր։

Աշոտյանը հիշեցրել է, որ բազմաթիվ իրավապաշտպան հասարակական միջազգային կազմակերպություններ այս դպրոցի մասին, որպես կանոն, վատ բաներ են գրել։ «Կա աշխատանքի որակի խնդիր, կա աշխատանքի կարգապահության խնդիր, կա երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր, կա հագուստի, սննդի խնդիր։ Տարիների շարունակ այդ խնդիրները չեն լուծվել այնպես, ինչպես պետք է։ Կառավարությունն այժմ ստանձնել է այդ խնդիրների լուծումը»,– ընդգծել է Աշոտյանը։

«Բա ինչո՞ւ են բողոքում»,– հետաքրքրվել է վարչապետը։
«Մեզ հայտնի է, որ այդ կոլեկտիվում եղել են մարդիկ, ովքեր աշխատանքի չէին գալիս, հավելագրումներ կային հաստիքացուցակում, աշխատանքային ռեժիմը խիստ չէր»,– ասել է նախարարը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեղավորին պետք է պատժել։ Ի պատասխան՝ Աշոտյանը տեղեկացրել է, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին ներկայացված է խիստ նկատողություն աշխատանքային կարգապահության խախտման համար: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ոչ մի աշխատակից չի կրճատվի, սակայն դպրոցի աշխատակազմը պետք է հարմարվի նոր պայմաններին՝ աշխատելով շաբաթական 40 ժամ։ Աշոտյանի խոսքերով, ով չի համակերպվի նոր պայմաններին, չի աշխատի։

«Դպրոցը նպաստում էր ընտանիքներից երեխաների կտրվելուն, կներեք, ողջ ծնողների պարագայում, երբ երկու ծնողն էլ ողջ էին, բայց սոցիալական պատճառներով չէին կարողանում երեխային պահել, բերում էին, թողնում էին այդ դպրոցում։ Հանրապետությունով մեկ այդ դպրոցը, կներեք արտահայտությանս համար, օջախ էր դարձել»,– ոգևորված ասել է Աշոտյանը։

«Անհասկանալի է դառնում, թե ինչից են բողոքում։ Մենք փող ենք նախատեսել մեծ դժվարությամբ, թեև հարյուրավոր դպրոցներ ունեինք, որոնք վերանորոգման կարիք ունեին։ Մենք առաջնահերթություն ենք համարել այս դպրոցում 125 մլն դրամի ներդրում կատարելը։ «Փոքր Մհեր» համալիրը լավագույնն է համարվում Հայաստանում։ Այսինքն՝ ծնողներ կան, ովքեր ուզում են, որ իրենց երեխաներն այնտեղ սովորեն, բայց մենք հնարավորություն չունենք ընդունելու։

Մենք «Փոքր Մհերի» վրա դրել ենք լրացուցիչ բեռ, որ այս դպրոցը ոտքի կանգնեցնի։ Իրենք կանոնները խախտում են, անօրինականություններ են բացահայտվում, բայց իրենք են բողոքում։ Անհասկանալի իրավիճակ է»,– նշել է վարչապետը և հորդորել Աշոտյանին հրապարակային դարձնել այս գործընթացը, խախտումները հրապարակային ներկայացնել, մեղավորներին պատժել։ «Պետք է ցույց տանք, որ պետությունը լուրջ միջոցառումներ է ստանձնում։ Թե չէ «Փոքր Մհերը» երազում էր էս բեռը ստանձնել»,– բարկացած ասել է վարչապետը։

Աշոտյանն էլ ի պատասխան ասել է, որ խիստ որոշակի շրջանակներ կան, խիստ որոշակի շահեր, և եթե բանը հասնի նրան, որ ինքը ստիպված լինի նաև քաղաքական հայտարարություններ անելու, ապա կանի դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում