Այսօր Հովիկ Աբրահամանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ` քննարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պետք է այս քառօրյայի ընթացքում անպայման այն դնի քվեարկության առաջին ընթերցմամբ։
Քիչ առաջ հանդիպումն ավարտվեց։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումից հետո ասաց, որ եթե մինչև վաղը՝ ժամը 12:00-ը, որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը կդրվի քվեարկության: Սակայն ըստ Հովհաննիսյանի՝ համաձայնություն տակավին չկա։ «Բոլորն ուզում են այս համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ, խիզախություն և միասնության իրական սահմանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են քվեարկության։