Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Եթե չկա այն գերտերությունը, ով կպաշտպանի ձեր անկախությունը, դուք շանս չունեք այն ստանալու

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքական կենտրոնի քաղաքական վերլուծաբան և եվրոպական քաղաքական ինստիտուտների ծրագրի տնօրեն Ամանդա Փոլը։


– Սերժ Սարգսյանը ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է հետ կանչել իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից, եթե Թուրքիան շարունակի արձանագրությունների վավերացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:


– Սա շատ հետաքրքիր հայտարարություն է: Շատ հասկանալի է` ինչու է նա նման բան հայտարարել: Բայց չեմ կարծում, որ նախագահ Սարգսյանը պիտի շտապի կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները մինչև այս տարի հունիս ամիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Դա լրացուցիչ առիթ է ստեղծելու` բանակցությունները վերսկսելու համար: Կարծում եմ Թուրքիայի վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին: Ինչևէ, ստորագրությունը հետ կանչելը բացասական քայլ կլինի Հայաստանի կողմից: Անկեղծ ասած, կարծում եմ` ստորագրությունը պիտի մնա փաստաթղթի տակ, գոնե մինչև խորհրդարանական ընտրությունները: Այն ժամանակ կտեսնենք, թե Թուրքիայի կառավարությունը ինչ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի հարցը հայ-թուրքական բանակցություններին կապելը մեծ սխալ էր, կարծում եմ` հիմա Թուրքիան հասկանում է դա: Լեռնային Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջադրելուց Թուրքիան ինքն իրեն վատ վիճակի մեջ դրեց` Ադրբեջանի պատճառով:


– Կարծում եք գործընթացը դեռ չի՞ ավարտվել։ Հույս ունեք, որ Թուրքիայում այս տարի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կարող են շարունակվե՞լ:


– Կարծում եմ` հիմա մի տեսակ սառած պահ է այս գործընթացում: Ես հավատում եմ, որ Թուրքիան այս գործընթացը շարունակելու և Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակ ունի: Կարծում եմ` ընտրություններից հետո, եթե վարչապետ Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերադառնան խորհրդարան` նույն մեծամասնությամբ, ինչ ունեն այժմ, ապա այս գործընթացը շարունակելու և Կիպրոսի խնդրով զբաղվելու մանդատ կունենա: Հավանաբար այս հարցի վրա պետք չէ կենտրոնանալ հիմա, գուցե սրան պետք է անդրադառնալ ընտրություններից հետո, որը իշխող կուսակցությանը առաջ գնալու առիթ կտա: Եթե թուրքերը հրաժարվեն շարունակել գործընթացը, այդ դեպքում Հայաստանն իրավունք կունենա ստորագրությունը հետ կանչելու քայլին դիմել: Այնուհանդերձ, դա արդյունավետ քայլ չի լինի, գոնե միջազգային հանրության համար: Հնարավոր է Հայաստանում սա դրական գնահատեն, չգիտեմ:


– Ինչպե՞ս եք գնահատում անցյալ տարի դեկտեմբեր ամսին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից ի վեր ԼՂ կարգավորման գործընթացում մեծ լռությունը։ Մենք որևէ քայլ չենք տեսնում Մինսկի խմբի կողմից, բացի Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև վերջերս տեղի ունեցած հանդիպումը:


– Նախ մենք չպետք է մեղադրենք Մինսկի խմբին: Հարցին լուծում կարող են տալ միայն երկու կողմերը` Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, և շատ ցավալի է, որ նրանք Աստանայում նման ելույթ ունեցան: Իհարկե, Աստանայի ձախողման մեջ իր դերն ունի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը Հայաստանին դժվար կացության մեջ դրեց և դանդաղեցրեց գործընթացը: Բայց չեմ կարծում` այս պատրվակը կարելի է միշտ օգտագործել: Գործողությունների պիտի դիմի Հայաստանը, քանի որ Ադրբեջանը ընդունել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, իսկ Հայաստանը դեռ տատանվում է դրանք ընդունել: Կարծում եմ` ժամանակն է, որ Հայաստանը ընդունի դրանք ու վերադառնա բանակցություններին: Միջազգային հանրությունը ևս ավելի շատ պիտի ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հարցին: Ներկայիս ստատուս քվոն չի կարող հավեժ ձգվել, պատերազմը չի կարող վերսկսվել, ինչպես եղավ Վրաստանում. այս սխալը չի կարելի նորից թույլ տալ: Սա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրը չէ, ես մեծ կարևորություն եմ տալիս Ռուսաստանի դերին, քանի որ նա է կարևորագույն դեր խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Կարծում եմ` պետք է ԱՄՆ-ն և Եվրամիության հզոր երկրները ևս ուղիներ փնտրեն երկու կողմերին բանակցային սեղանին վերադարձնելու համար: Այո, իրավիճակը հիմա բարդ է, բայց Մինսկի խումբը չի այս ամենի միակ մեղավորը, երկու երկրների առաջնորդները ինքնուրույն պիտի առաջ գնան:


– Ռուս փորձագետները անթաքույց խոստովանում են, որ միայն Ռուսաստանը չի կարող առաջ տանել կարգավորման գործընթացը, միևնույն ժամանակ Վաշինգտոնը շատ պասիվ է իրեն դրսևորում։


– Ես համաձայն չեմ ռուս փորձագետների այս կարծիքի հետ, քանի որ Ռուսաստանը ավելի, քան որևէ մեկը կարող է ճնշում գործադրել կողմերի վրա համաձայնության հասնելու համար: Հարցն այն է, թե Ռուսաստանը ի՞նչ կշահի այդ հաշտությունից: Եթե Ռուսաստանը կոնկրետ շահ ունենա, օրինակ, զորքերը տեղակայի Ադրբեջանի և Իրանի սահմանին, կամ հասանելիություն ունենա ադրբեջանական էներգետիկ պաշարների նկատմամբ, ես համոզված եմ` Ռուսաստանը ավելի մեծ ջանքեր կներդնի հակամարտության լուծման համար: Պարզ է, որ ԱՄՆ-ն այդքան մեծ դեր չունի տարածաշրջանում: Առաջին պատճառը Ռուսաստանի գերակայությունն է այստեղ, երկրորդը` ԱՄՆ-ն հավատացած է, որ Եվրամիությունը պիտի ակտիվ ներգրավվածություն ունենա տարածաշրջանում: Բայց միանշանակ Ռուսաստանինն է կարևորագույն դերը բանակցային գործընթացում, և նա հավասարակշռված քաղաքականություն է վարում:


– Հայ փորձագետները կարծում են Հարավային Սուդանի հանրաքվեն կարող է դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Կարծում եք` դա կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար:


– Պարզ է, բոլոր նման իրավիճակները, երբ երկիրը անկախություն է հռչակում հանրաքվեի միջոցով, կարելի է նախադեպ համարել: Բայց այս բոլոր հակամարտությունները շատ տարբեր են: Հարավային Սուդանը այլ է, ինչպես Կոսովոն էլ է շատ տարբեր: Կարծում եմ` չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղը Սուդանի հետ: Ղարաբաղը փոքր է և չունի միջազգային հովանավորներ, նկատի ունեմ ԱՄՆ-ն, որը իր շահերն ունի` պաշտպանելու Հարավային Սուդանի անկախությունը: Եթե չունեք մի գերտերություն, ով կպաշտպանի ձեր անկախությունը, դուք շանս չունեք այն ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում