The Financial Times թերթին տված հարցազրույցում Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքական հարձակումների են ենթարկել իրեն և փորձում են քշել երկրից:
Զալցբուրգում գտնվող Lուժկովն ասել է, որ չնայած քննադատների հարձակումներին, ինքը չի պատրաստվում լքել երկիրը: «Ես մնում եմ Մոսկվայում և կպայքարեմ իմ արժանապատվության և անվան համար»,- ասել է նա: Լուժկովը նաև հաստատել է, որ պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա, որպեսզի հանդիպի երեխաների և կնոջ հետ` խոստանալով, որ դրանից հետո վերադառնալու է Ռուսաստան:
Լուժկովը նաև պատասխանել է ՌԴ վերստուգիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինի այն մեղադրանքին, համաձայն որի` Լուժկովի օրոք Մոսկվայում «կորել է» 230 մլրդ ռուբլի: «Սա քաղաքական հետապնդման փորձ է: Նրանք փորձում են այդպիսի մեծ թվերով ապշեցնել հասարակությանը»:
Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Յուրի Լուժկովը հեռացվեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից` «վստահության կորստի» պատճառաբանությամբ: