1925թ. այս օրը Երևանում սկսեց լույս տեսնել «Կանչ» մանկապատնեկան թերթը:
Թերթի առաջին յոթ համարը տպագրվել է «Պիոներղեկ» անունով, մինչև 1990թ.` «Պիոներկանչ», ապա` «Կանչ» խորագրով։
Առաջին տարիներին թերթը կարևոր դեր է խաղացել երեխաների դաստիարակության, անգրագիտության դեմ պայքարի դրսևորումներում:
Լուսաբանել է հանրապետության պիոներական ջոկատների գործունեությունը, աջակցել նրանց նախաձեռնություններին:
Թերթի կոչով կազմակերպվել են ծառատունկեր, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված մարտիկների հիշատակին ստեղծվել են զբոսայգիներ և պուրակներ:
Շատ արվեստագետներ առաջին թոթովանքներն են հանձնել «Պիոներկանչի», հետագայում` «Կանչի» պատմության էջերում՝ Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Էդիկ Ջրբաշյան, Հրաչյա Հովհաննիսյան, Լյուդվիգ Դուրյան, Վարդգես Պետրոսյան և այլք:
«Կանչն» այսօր ունի իր հիմնը (խոսք` Ս. Մուրադյանի, երաժշտությունը` Հ. Խրիմյանի):