Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Եգիպտոսի կառավարությունը հերքում է կապը բախումների հետ և ներողություն խնդրում

Եգիպտոսի կառավարության ղեկավար Ահմադ Շավիքը ներողություն է խնդրել երեկ ցուցարարների վրա իրականացված բախումների համար, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի օրը:

«Սա ճակատագրական սխալ էր, և երբ քննությամբ պարզվի, թե ովքեր են այս ամենի հետևում կանգնած, և ով է թույլատրել, որպեսզի այսպիսի դեպքեր տեղի ունենան, ես խոստանում եմ, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն իրենց արածների համար», -Al-Hayat հեռուստաալիքին ասել է վարչապետը:

«Ոչ մի ներում չկա խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործածներին, և սա է պատճառը, որ ես ներողություն եմ խնդրում»: Նա նաև կոչ է արել ցուցարարների «գնալ տուն և օգնել այս ճգնաժամին վերջ տալուն»:

Միաժամանակ կառավարության մամուլի խոսնակ Մագդի Ռադին հայտնել է Reuters գործակալությանը, որ իրենց կառավարությունն այս ամենի հետ կապ չունի և դերակատարություն չի ունեցել Մուբարաքի աջակիցներին մոբիլիզացնելու գործում:

«Մոբիլիզացում կազմակերպելու բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են կառավարությանը, հեքիաթներ են»,- ասել է Ռադին:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Թահրիր հրապարակի մատույցներում գտնվող զինվորականները հայտնել են տեղի լրագրողներին, որ իրենք հրաման ունեն թույլ չտալու նման բախումներ և ձերբակալելու են Թահրիր մտնողներին:

Քիչ առաջ հայտնի է դարձել նաև լրագրողի վրա հարձակման և ձերբակալման հերթական դեպքի մասին: Ինչպես հաղորդում են բելգիական լրատվամիջոցները, Le Soir թերթի լրագրող Սերժ Դյումոն ծեծի է ենթարկվել Կահիրեի կենտրոնում, ապա և` ձերբակալվել: Նրան մեղադրում են ընդդիմության առաջնորդ Մուհամադ Ալ-Բարադեի օգտին լրտեսություն անելու մեջ:

Ակտիվացել է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը հայտարարել է, որ պատրաստվում է պահանջել Եգիպտոսի` Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի չեղյալ համարումը: Եվ դա անելու են Մուբարաքի հրաժարականից անմիջապես հետո: Պետք է նշել, որ «Մուսուլման եղբայրները» ակտիվացել են միայն բողոքի ակցիաների վերջին շրջանում, իսկ բողոքի ակցիաների կազմակերպիչները հիմնականում ոչ կուսակցականներ են եղել, որոնք այդ ամենը կազմակերպել են ինտերնետում սոցիական կայքերի միջոցով:

Al-Jazeera-ի փոխանցմամբ, «Մուսուլման եղբայրների» նման քայլերի վտանգավորությունն այս փուլում կանխատեսելով` ընդդիմադիր ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ այս ցույցերի կազմակերպմանն այդ կազմակերպությունը մասնակցություն չի ունեցել, և միայն ակտիվացել է երեքշաբթի օրը:

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի ղեկավարաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են արել իշխանության փոխանցման գործընթացը սկսել անհապաղ, ինչպես նաև մտահոգություն են հայտնել և դատապարտել են այն բռնությունները, որոնք կարող են բարդացնել առանց այն էլ բարդ ներքաղաքական իրավիճակը Եգիպտոսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում