Ռուսաստանի ծանրամարտի առաջնությունում, որ տեղի է ունենում Սարանսկում, տղամարդկանց մինչև 105 կիլոգրամ քաշային կարգում հաղթող է դարձել հայազգի Դավիդ Բեջանյանը:
Այսպիսով` հայազգի ծանրամարտիկը Ռուսաստանի ծանրամարտի առաջնության տղամարդկանց մինչև 105 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել:
Երկրի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Գենադի Մուրատովը, երրորդը` Մաքսիմ Շեյկոն: