Նախկին ՀՀԿ-ական Սիմոն Ղոնաղչյանի «Շրջադարձ» կուսակցությունը պաշտոնապես դեռևս գրանցված չէ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղոնաղչյանը նշեց, որ իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում, և իրենց նպատակն է, որ շրջադարձ կատարվի ներկայիս մտածողությունից, որ իշխանությունները շրջադարձ կատարեն իրենց քաղաքականության մեջ: Ղոնաղչյանի կուսակցությունը ներկա դրությամբ ունի 262 անդամ, որոնց մեջ կան ՀՀԿ, ԲՀԿ նախկին անդամներ և մի շարք այլ կուսակցությունների նախկին անդամներ:
Հարցին, թե արդյոք «Շրջադարձ»-ը իշխանության նախագիծ է կամ հնարավոր է, որ միանա ԲՀԿ-ին, Ղոնաղչյանը ասաց.«Վերջին շրջանում շատ կուսակցություններ են միավորվում ԲՀԿ-ին, սակայն մենք եկել ենք քաղաքական դաշտ, որպեսզի մենք քայլենք»:
Այդուամենայնիվ Ղոնաղչյանը չբացառեց, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը և միավորումը հնարավոր կլինի` հաշվի առնելով քաղաքական դաշտի հետագա վերադասավորումները:Նա քիչ հավանական համարեց համագործակցությունը իշխանության, այսինքն` ՀՀԿ-ի հետ, բայց և այնպես խոստովանեց,որ լինելով նախկին հանրապետական` անտարբեր չէ այդ կուսակցության նկատմամբ: