Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ազգային տարազով պեդոֆիլը

«Մանկապիղծները հաճախ համաներման են ենթարկվում, հաճախ չեն վճարում անգամ որպես պատժաչափ սահմանված 100 հազար դրամ տուգանքը»:

Սակայն ճիշտն այն է, որ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգություն գործելուց առաջ տվյալ անձը մտածի, որ ինքը կարող է հայտնվել քրեակատարողական հիմնարկում, ընդ որում` ոչ թե մեկ-երկու տարով, այլ ավելի երկար ժամկետով: Սա նրանց հետ կպահի հանցանք կատարելուց», – երեկվա ասուլիսի ժամանակ այդպիսի համոզմունք հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը` նշելով, որ վերջին տարիներին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը Հայաստանում կտրուկ աճել են:

Ըստ բանախոսի` 2000-2010 թվականների ընթացքում գրանցվել է սեռական ոտնձգության 112 դեպք, որից 101-ը` երեխաների դեմ: Այս թիվն, անշուշտ, չի կարող ամբողջական պատկերացում տալ անչափահասների նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունների մասին, քանի որ ծնողներից շատերը գերադասում են այդ մասին լռել` իրենց և իրենց երեխայի անունը չխայտառակելու համար: Իսկ դեպքերի կտրուկ աճի պատճառը ոչ միայն օրենքով սահմանված մեղմ պատիժն է, այլ նաև այն, որ մեզնից շատերը չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել իրենց երեխայի հետ: Երբ ուսումնասիրում ենք դատարաններում հայտնված նման դեպքերը, ուղղակի ապշում ենք պեդոֆիլական երևակայության սահմաններից, և որ մանկապիղծները խտրականություն չեն դնում նույնիսկ անչափահասների սեռի մեջ: Ուստի, հաշվի առնելով անչափահասների հետ գործ ունենալու հանգամանքը, ներկայացնենք մի քանի նման դեպքեր` առանց տուժողների իրական անունները նշելու:

Մի գործով ամբաստանյալը ազգային «Տկզար» համույթի մեներգիչ, 57-ամյա Հովհաննես Գ-ն է, ով մեղադրվում է երկու տղաների` Գագիկի և Միշիկի (անունները փոխված են) հետ սեռական բնույթի լկտի զրույցներ վարելու և նրանցից անչափահաս Միշիկի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ բարձրագույն կրթությամբ, ամուսնացած այս մեներգիչը սիրել է հետևել լողավազանում լողացող անչափահաս տղաներին, այդպես էլ նրա տեսադաշտում են հայտնվել «Հաղթանակ» զբոսայգու լողավազանում լողացող Գագիկն ու Միշիկը:

Խոսակցությունը ծավալվել է մի փոքրիկ տղայի անմեղ մի գործողությունից, ով ավազ է լցրել ջրի մեջ: Հովհաննես Գ-ն նրան ասել է, որ ավազ չթափի: Այդ տղան պատասխանել է, որ այլևս չի թափի: Այդ ժամանակ Հովհաննես Գ-ն ասել է այդ տղային. «Դու չես կարա թափել, դու փոքր ես» ու ցույց տալով սույն գործով տուժողներին` ասել է. «Այ իրենք կարան թափեն»: Դրանից հետո հարցրել է Գագիկի ու Միշիկի տարիքները, իսկ այնտեղից հեռանալուց փորձել գարեջուր, «ադի-բուդի», «քաղցր բամբակ» հյուրասիրել, սակայն տղաները հրաժարվել են:

Այդ օրը նրանք բաժանվել են տարեց «երկրպագուից», սակայն երկու օր անց` հուլիսի 20-ին, նորից նույն վայրում հանդիպել են Հովհաննեսին: Լողալու ընթացքում վերջինս տղաներին ասել է. «Նայում եմ ձեր…, կայֆ եմ ստանում»: Լողավազանից դուրս գալուց հետո Հովհաննեսը տղաներին առաջարկել է կարուսել նստել, իսկ մինչ այդ կարուսելի մոտ գտնվող «Ուրախ ժամանց» սրճարանում նրանց կարկանդակ, 4 շիշ գարեջուր է հյուրասիրել ու նստեցրել, այսպես ասած, «Սատանի անիվը»` «սատանայական» խաղեր տալու:

Կարուսելում Հովհաննեսը սկզբում նստել է Գագիկի կողքին և փորձել նրա տաբատի շղթան բացել և հագուստի վրայից ձեռքով բռնել է նրա սեռական օրգանները, սակայն երբ Գագիկը թույլ չի տվել շարունակել, Հովհաննեսը տեղավորվել է փոքրիկ Միշիկի կողքին և փորձել նույն բանն անել նաև նրա հետ: Այդպես երեք աննպատակ պտույտ անելուց հետո, երբ իջել են կարուսելից` Հովհաննեսն ասել է, որ իրեն լավ չի զգում: Միասին գնացել են «Մայր Հայաստան» հուշարձանի հետնամաս և նստել են այնտեղ գտնվող նստարանին` մեկը` Հովհաննեսի աջ, իսկ մյուսը` ձախ կողմում: Այդ ժամանակ մեներգիչը միանգամից, հագուստի վրայից բռնել է տղաների սեռական օրգանները, համապատասխան շարժումներ արել, ցանկացել իջեցնել տաբատների շղթաները` կատարելով սեռական բնույթի անպարկեշտ արտահայտություններ: Տղաները թույլ չեն տվել` շարունակել, բայց մեներգիչը կրկին փորձել է համոզել. «Խմած եք, կայֆոտած կլինեք, բերեք …, կայֆ կստանաք»:

Դրանից հետո հանցագործության մասին հաղորդում են ստացել իրավապահները, գործը բացվել է, և մեղադրյալ Հովհաննեսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը Հովհաննեսին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասով (անառակաբարո գործողությունները` 16 տարին չլրացած անձի նկատմամբ) և նրան դատապարտել տուգանքի 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Իսկ ահա Մեղրաձոր գյուղի բնակիչ, չափահաս դառնալու` անցումային շրջանում գտնվող Գուրգենի (անունը փոխված է) անառակությունը անչափահասների նկատմամբ` այլ կերպ է դրսևորվորվել. Գուրգենը մեղադրվում է այն բանում, որ նա 2010 մայիսի կեսերին Մեղրաձոր գյուղում, ակնհայտ 16 տարին չլրացած Նոնային (փոխված է) ծաղկավոր հեռախոս ցույց տալու պատրվակով ցույց է տվել իր սեռական օրգանը: Երկու ամիս անց էլ անչափահաս Սերոժիկին տեսնելով իրենց տան հարակից ճանապարհին` հասակակիցների հետ խաղալիս, պահանջել է վերջիններիս հեռանալ այնտեղից, սակայն մերժում ստանալով, հանել է սեռական օրգանը և միզել անչափահաս Սերոժիկի ոտքին:

Օրեր անց, իրենց տան ճանապարհին հանդիպելով 7-ամյա Ռուբիկին` նույն Գուրգենը հանել է սեռական օրգանը և պահանջել, որ Ռուբիկը բռնի այն: Նրան մեղադրանք է առաջադրվել նույն` ՀՀ քրօրի 142 հոդվածի 1-ին մասով: Թե ինչ դատավճիռ կկայացնի դատարանը այս պոտենցիալ «պեդոֆիլի» նկատմամբ` ցույց կտա ժամանակը, բայց նաև հատուկ դպրոցների հետ կապված աղմկահարույց գործերից է ակնհայտ դառնում, որ մեր երկրում պեդոֆիլների բանակը, ցավոք, շարունակում է ստվարանալ առնվազն մեկ պարզ պատճառով` օրենսդրությունը մեղմ պատիժ է նախատեսում անչափահաս փչացնող այդ տեսակի նկատմամբ` առավելագույնը 2 տարվա ազատազրկում:

Այդուհանդերձ, հարկ ենք համարում զգուշացնել դեռ ստվերում գործող տարբեր տրամաչափի պեդոֆիլներին` շատ չոգևորվել նման պատմություններից, քանի որ ազատազրկման վայրերում կալանավորները ձեզնից «ռեմիքս» տարբերակով են այդ «հաճույքը» ստանալու, իսկ շրջապատում առնվազն չորստառանոց մականուն եք ունենալու…

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում