Դանիայի Herning Kongrescentre արենայում կայացավ IBF վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ, IBF International տիտղոսակիր հայկական ծագում ունեցող բռնցքամարտիկ Կարո Մուրատի (25-1-1) և վրացի Սանդրո Սիպրոշվիլիի (25-13-0) մենամարտը:
Հանդիպման համար նախատեսված էր 8 ռաունդ անցկացնել, սակայն այն ժամկետից շուտ ավարտվեց: 7-րդ ռաունդի ընթացքում մրցավարը կանգնեցրեց մենամարտը և տեխնիկական նոկաուտ արձանագրեց:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Կարո Մուրատի համար Սիպրոշվիլիի հետ 2012 թվականի հանդիպումն առաջինն էր: