Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Զեկույցս մնա հիշատակով` ինչով կհիշվի պատմության մեջ Արմեն Հարությունյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


– ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 11-ից այլևս այդ պաշտոնում չի լինելու: Երեկ իր վերջին ասուլիսի ընթացքում նա ամփոփեց իր պաշտոնավարման հինգ տարին և նշեց, որ փորձել է հնարավորինս անել ՄԻՊ գրասենյակը քաղաքականությունից զերծ պահելու համար: Պարոն Սաքունց, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է եղել Հայաստնի մարդու իրավունքների երկրորդ պաշտպանի գործունեությունը և արդյո՞ք նրան հաջողվել է չքաղաքականացնել իր գործելաոճը: Նշեմ, որ Հարությունյանը նկատել է, թե այն հանգամանքը, որ իրեն քննադատում է թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունը:


– Եթե ինստիտուտը պետք է զբաղվի մարդու իրավուքների պաշտպանությամբ, ապա չպիտի նայի, թե իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր գործողությունները պայմանավորված են քաղաքական գնահատականներով, կամ քաղաքական ազդեցություն կունենան, թե ոչ: Ցավոք սրտի մեր նման երկրներում իրավապաշտպանությունը չի կարող քաղաքական ազդեցություն չունենալ: Ավտորիտար դիկտատուրական ռեժիմների պայմաններում իրավապաշտպանությունը ակնհայտորեն ունի քաղաքական ազդեցություն: Այնպես որ մտավախությունը, թե աշխատանքը պետք է այնպես իրականացնել, որ դա քաղաքական ազդեցություն չունենա, նշանակում է չզբաղվել իրավապաշտպանությամբ, սա ուղղակի ինքնաբացասում է: ՀՀ երկրորդ օմբուդսմենի նշանակման առաջին պահից ես կարծում էի, որ նա պետք է անպայման հետամուտ լիներ առաջին օմբուդսմենի օրոք անվտանգության մարմինների կողմից ոտնձգությանը օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ: Խոսքը գրասենյակ ապօրինի ներխուժման և համակարգիչների հիշողության առգրավման դեպքի մասին է: Պետք է Հարությունյանը հետամուտ լիներ այս գործին, ոչ թե որպես առաջին օմբուդսմենի օրոք կատարված ապօրինության, այլ որպես ընդհանրապես օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ կատարված ոտնձգություն: Սա առաջին անհետևողականությունն է, որն արդեն որոշակի վերաբեմունք ձևավորեց, որ օմբուդսմենը չի դիտարկում, որ ինքն այդ իստիտուտի շարունակողն է, այլ իր համար նոր կառույց է ստեղծել: Սա, իհարկե, ընդհանուր հիվանդություն է: երկրորդ օմբուդսմնի գործունեության մեջ միակ բանը, որ կարող է մշտապես մնա, դա 2008թ. մարտի 1-ի վեաբերյալ արտահերթ զեկույցն է, որտեղ ամրագրված են բոլոր հուզող հարցերը, որոնք մենք ունենք և պարբերաբար բարձրացնում ենք: Այդ զեկույցը ՀՀ-ում միակ պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ ամրագրված և օրակարգ է մտցված մարտի մեկի հետ կապված բոլոր խնդիրները` ոստիկանության կողմից ուժի գործադրման անհամաչափությունը, 10 զոհերի խնդիրը, զինված ուժերի ներգրավումը, արտակարգ դրության վերաբերյալ հարցեր, ձերբակալությունները: պատահական չէ, որ այդ զեկույցը բավականին բուռն քննարկման արժանացավ և շատ կարճ ժամկետում այն լոռւթյան մատնեցին: Երբ այդ զեկույցը ներկայացվում էր խորհրդարանում, գլխավոր դատախազը այն որակեց, որպես քաղաքական փաստաթուղթ: Իհարկե, ինքնին զեկույցի փաստը դրական էր և դրանով Արմեն Հարությունյանը պատմության մեջ որպես երկրորդ օմբուդսմեն կհիշվի, սակայն ինքն իր իսկ զեկույցում ամրագրված հարցերի լուծման ուղղությամբ հետևողական չեղավ, որպեսզի հասնի դրաց լուծմանը և իր բարձրացրած հարցերի պատասխանը: Հենց սա մի ինդիկատոր է, որով կարելի է չափել, թե ինչքանով է երկրորդ օմբուդսմենը եղել հետևողական իրավունքների պաշտպանության հարցում: Կարող եմ հստակ ասել, որ հետևողական չի եղել: Քանի հեռացանք 2008թ.  մարտի մեկից, այնքան ակտիվությունը, հետևողականությունը նվազեց: Նրա այդ զեկույցը պիկն էր, բայց միաժամանակ դա բացառություն էր, ոչ թե օրինաչափություն: Պետք է ասենք, որ երկրորդ օմբուդսմենը չկարողացավ հենց ինքը ազատ լինել քաղաքական կապանքներից, քաղաքական գործոնները, որոնք այս պահին գոյություն ունեին մեր երկրում  մեծապես ազդեցին նրա գործունեության վրա: Իսկ այն բացատրությունները, թե օմբուդսմենը երկուստեք քննադատության է արժանանում, դեռևս չի նշանակում, որ ՄԻՊ գրասենյակը չքաղաքականացված է, ընդհակառակը` քննադատության պատճառը հենց նա է, որ ինքը հենց քաղաքականության մեջ էր:


– Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակում խախտվում են մարդու իրավունքները, որի համար ոչ մի պաշտոնյա չի պատժվում, իսկ մարդու իրավունքների պաշտպանն էլ հետամուտ չի լինում դրանում, Արմեն Հարությունյանը նշել է, թե օմբուդսմենի գործը պաշտոնյաներ ազատել կամ տեղափոխելը չէ, այլ զեկույցներ գրելը և ասուլիսներում այն հրապարակելը: Դուք համաձայն ե՞ք այդ մտքի հետ, որ օմբուդսմենի գործը միայն եկույցներ գրելն է:


– Ոչ, անկասկած համաձայն չեմ: հարցը շատ ճիշտ է դրվել, իսկ ձևակերպումը պետք է լիներ ոչ թե պաշտոնյայի հրաժարականի պահանջը, այլ պահանջել այս կամ այն պաշտոնատար անձի գործողությունը կամ անգործությունը դարձնել քննարկման առարկա: օմբուդսմենի ինստիտուտը իրապես ոչ միայն զեկույցներ հրապարակող է, այլ նաև բացահայտված խնդիրների վերաբերյալ բացահայտումներ կատարող: Եթե նշված տրամաբանությամբ գնայինք, ապա օմբուդսմենի ինստիտուտը ընդհանրապես օրենսդրական դաշտի հետ կապված որևիցե առաջարկ չի կարող անել, բայց ինքը առաջարկել է, օրենսդրական փոփոխությամբ մտել է Սահմանադրական դատարան: Որոշակի գործողություններ կատարելու նախաձեռնողականությունը հանդիսանում է օմբուդսմենի ինստիտուտի կարևոր գործառույթներից մեկը: այնպես որ պետք չէր հարցը ձևափոխել և ասել, թե ինքը պաշտոնյա ազատող չէ, քանզի պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ և’ գնահատական տալը, և’ որոշակի քննություն կատարելը լիովին տեղավորվում է օմբուդսմենի մանդատի մեջ, առնվազն կրող էր այդ ամենը դրսևորվեր հրապարակային: Հրապարակայնության պակասն է պատճառը, որ օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հասարակական վերաբերմունքը դրական չէ, վստահություն չկա:


 Մինչ օրս մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արժանի գնահատական չի տվել 2008թ. մարտից հետո ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների վերաբերյալ: Իր վերջին ասուլիսում էլ Արմեն Հարությունյանը նշեց, որ այդ ձերբակալությունների քաղաքական աստառն ապացուցելը դատարանների գործն է: Ձեր կարծիքով, նման դիրքորոշումը ընդունելի է, երբ բոլորին է հայտնի, թե այդ մարդիկ այսօր ինչի համար են անազատության մեջ:

– Ես գիտեմ, որ օմբուդսմենի աշխատակիցները բավական ակտիվությամբ մասնակցել են քաղաքական դատավարություններին, տարբեր դատավարությունների ժամանակ անձամբ եմ տեսել օմբուդսմենի աշխատակիցներին: Սա նշանակում է, որ օմբուդսմենի ինստիտուտը իրապես հատուկ ուշադրություն դարձրել է այդ դատավարություններին, իսկ առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված է ոչ թե հոդվածներով, որովհետև նման հոդվածներով նաև այլ դատապրոցեսներ են եղել, այլ հենց նրանով, որ այն մարդիկ, որոնց նկատմամբ առաջադրվել են այդ հոդվածները արդեն քաղաքական դեմքեր են կամ քաղաքական պրոցեսների մեջ ներգրավված: Օմբուդսմենի հրապարակային ձևակերպումն ու փաստացի գործունեությունը իրարից տարբերվում են: Իհարկե, ինքը որօես իրավաբան հասկանում է, որ քաղբանտարկյալ տերմին չկա օրենսդրության մեջ, բայց ինքը հրապարակայնորեն չխուսափեր ասելուց, որ արդար դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումները և նրանց բնույթը հիմք է տալիս պնդելում, որ ակնհայտորեն քաղաքական գործոնը, պատվերը այդ դատավարություններում առկա է: Դրանից խուսափելը նույնպես ապացուցում է օմբուդսմենի վարքագիծն այն առումով, որ ինքը քաղաքականությունից զերծ չի եղել: Ինքը իրապես քաղաքական իշխանության մաս է մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում