Ղազախստանի sportinfo. kz կայքի լրագրողները տեղական ֆուտբոլի մասին քննադատական լուրեր հրապարակելուց հետո սկսել են սպառնալիքներ ստանալ: Կայքի ղեկավարներին հաջողվել է պարզել, որ սպառնալիքներ պարունակող նամակները Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող IP-հասցեներից են ստացվել:
Ընթացիկ տարվա մայիսի 23-ին, 24-ին և 25-ին խմբագրության աշխատակիցները, գլխավոր խմբագիրը և հիմնադիրները հեռախոսազանգեր են ստացել: Անհայտ մարդիկ սպառացել են, որ բոլոր լրագրողներին կսպանեն, գրասենյակն էլ կպայթեցնեն: Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 7-ին անհայտ անձինք ծեծի են ենթարկել կայքի գլխավոր խմբագրին:
Sportinfo. kz-ի աշխատակիցները դիմել են դատարան` իրավիճակը պարզաբանելու խնդրանքով: